Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձկնային տնտեսության զարգացման համար

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա: Կստեղծվի ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի ու եվրոպական երկրների միջեւ, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական եւ հետազոտական գործունեություն իրականացնելու համար:

Մասնակիցները նշեցին  Արարատյան դաշտի արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետեւանքները, Սեւանա լճի կենդանական եւ բուսական աշխարհի վիճակը եւ այլ հարցեր: Բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները: Հետեւաբար, էկոլոգիական կրթությանն ուղղված ծրագրի մեկնարկը   չափազանց արժեքավոր է: 

Նշվեց, որ անհրաժեշտ է նվազեցնել ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ստեղծել եւ զարգացնել ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում եւ Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին:

      Կարեւորվեց նաեւ ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր հանդիսացող ակվակուլտուրան, որի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական եւ էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները:

Գաղտնիք չէ,որ ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացող  ճյուղերից է: 2022 թվականին արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս: Անհրաժեշտ է ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վ. Ուռուտյանը կնքեցին համագործակցության հուշագիր:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ապահովագրական համակարգը փրկօղա՞կ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ապահովագրական համակարգը փրկօղա՞կ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական