Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչքարված երկրի սրբալույս նշխարները

12/06/2026
- 12 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Վերջերս լույս է տեսել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի գործիչ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի «Խաչքարված երկիր»՝ թվով 16-րդ գիրքը, որի անդրանիկ շնորհանդեսը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում: Գրքի շնորհանդեսից հետո զրուցել ենք հեղինակի հետ:

–Պարոն Սիմոնյան, ինչո՞ւ հենց «Խաչքարված երկիր»:

 -Եթե ուշադրությամբ զննեք մեր հիասքանչ երկիրը, կտեսնենք, որ այն ամբողջությամբ հոգեւոր գանձարան է՝ նախաքրիստոնեական ու քրիստոնեական մշակույթի հուշարձաններ, տաճարներ, ժանեկահյուս խաչքարեր, վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ, ամբողջությամբ մեր հոգեւոր ժառանգությունն է խտացած Հայոց լեռնաշխարհում: Հայաստանն արարչապարգեւ երկիր է, այստեղ ամեն բան սրբացած է, ինչպես ամեն մի խաչքար: Այդ առումով էլ գիրքը վերնագրել եմ «Խաչքարված երկիր»: Գրքում նաև նույն վերնագրով բանաստեղծություն ունեմ, որով անվանել եմ նաեւ գիրքս:

–Թերթելով ձեր գիրքը, հասկացա, որ ամեն տողից հայրենասիրություն է հորդում…

-Էլ ի՞նչ պոեզիա առանց հայրենասիրության: Հայրենասիրությունն է այն հիմնական կռվանը, որը ազգ ու հայրենիք է պահում: Հիշում եք՝ ամեն անգամ, երբ վտանգված էր մեր հայրենիքը թշմնամու հարձակումներից, արծվասիրտ տղաները հաղթական երգերով էին գնում մարտի՝ հույս ու հավատ ներշնչելով եւ քաջալերելով մարդկանց: Ցավով եմ նշում, որ աշխարհում այսօր իշխում է անհայրենիք ու անարմատ պոեզիան: Դասական տաղաչափությամբ երգող բանաստեղծը ստեղծելով հավերժի հուշարձաններ՝ մեծարում է իր հայրենիքի սրբավայրերը, հայրենաշեն մարդկանց, անցյալի փառավոր էջերը: Ես եղել եմ տարբեր երկրներում, շատ եմ շրջագայել նաև Հայաստանում, եւ ինձ համար այս մի բուռ, հրաշքով պահպանված հողի ամեն մի պտղունցը սրբավայր է: Հայաստանը բանաստեղծական գունեղ մի ներկապնակ է՝ իր անբացարտելի ու անվերծանելի երանգներով: Աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, սրտի թրթիռով եմ սպասել Հայաստան վերադառնալուս, որովհետեւ անհնար է հայ լինել ու ապրել առանց բիբլիական Արարատի ներկայության:

 –Ո՞րն է գրքի հիմնական ուղերձը:

 -Այս գրքով ցանկացել եմ ավելի ամուր եւ առարկայական դարձնել մեր պատմական հիշողությունը, որովհետեւ ոչ մի ժողովուրդ չի կարող գոյատեւել առանց պատմական հիշողության: Իմ նպատակն է եղել ընթերցողի մեջ արթուն պահել հայրենասիրության բաբախը, որը հազարամյակներով ուղեկցել է մեր ժողովրդին: Իմ ուղերձն է բոլոր ընթերցողներին՝ ուշադիր կարդալ այս գիրքը: Նրանք կտեսնեն, որ այն գրված է ոչ միայն այսօրվա, այլեւ բոլոր ժամանակների համար: Կարծում եմ՝ այս գրքով ես իմ բանաստեղծական հորդորը կթողնեմ գալիք սերունդներին՝ աչքի լույսի պես պահպանելու հայրենի հողն ու մեր հոգեւոր արժեքները, անմեռ կարոտը մեր կորուսյալ երկրի ու 1915-ին նրա նահատակված ժողովրդի հանդեպ:

 –Քանի՞ ստեղծագործություն է զետեղված «Խաչքարված երկիր» գրքում:

 -Այս գիրքը տպագրված եւ անտիպ բանաստեղծությունների ընտրանի է, որը ներառում է շուրջ 160 ստեղծագործություն: Մի մասը ծաղկաքաղ է արված բանաստեղծական իմ նախորդ ժողովածուներից, մնացած շուրջ 50-ը՝ առաջին անգամ են լույս տեսնում գրքում: Որոշեցի «Խաչքարված երկիր» գրքով ներկայացնել իմ բանաստեղծական ամբողջական ներկապնակը, որպեսզի ընթերցողին հասկանալի դառնա ստեղծագործական շուրջ 50-ամյա ճանապարհս:

–Ի՞նչ սկզբունքով եք ընտրել եւ դասակարգել բանաստեղծությունները:

-Գրքի վրա երկար եմ աշխատել, որպեսզի կարողանամ ճիշտ տեղաբաշխել բանաստեղծությունները եւ ընտրել դրանց հերթականությունը: Փորձել եմ այնպես կառուցել գիրքը, որ նոր բանաստեղծությունները թեմատիկ առումով շաղկապվեն ու ներդաշնակվեն նախորդ գրքերից ընտրված ստեղծագործություններին: Բանաստեղծությունները տեղաբաշխել եմ ոչ թե ըստ ժամանակագրության, այլ՝ թեմատիկայի: Ցանկացել եմ, որ նոր բանաստեղծությունները համահունչ լինեն նախորդ գրքերում տպագրված ստեղծագործություններին և միասին կազմեն ամբողջական պատկեր:

 -Եթե «Խաչքարված երկիր» գիրքը մեկ քառատողով ներկայացնեիք, ո՞րը կլիներ դա:

Թախծում է նորից հոգիս թափառող,

Ես քո կարոտն եմ առնում, Հայաստա՛ն,

Իմ արեւաբույր ու չքնաղ ոստա՛ն,

Պաշտելի ու սուրբ հայրենի իմ հո՛ղ:

–Ավելի քան հինգ տասմանյակ զբաղվել եք սերբական գրականության թարգմանությամբ: Եթե այս գիրքը թարգմանվեր սերբերեն, ի՞նչ կցանկանայիք, որ սերբ ընթերցողը առաջին հերթին կարդար Հայաստանի մասին:

-Սերբիայում այս տարվա աշնանը սերբերեն թարգմանաբար լույս կտեսնի բանաստեղծություններիս ժողովածուն, որում կլինեն ստեղծագործություններ նաեւ «Խաչքարված երկիր» գրքից: Սերբ ընթերցողը, անշուշտ, տեղյակ Հայաստանի պատմության անցյալին ու ներկային, սակայն բանաստեղծական խոսքը նրան ավելի հասանելի ու հասկանալի կդարձնի մեր երկրի ու նրա մշակույթի մասին: Գրքում ներկայացված կլինեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Սերբիան, ե՛ւ իմ խոհերն ու մտորումները մարդկային ճակատագրերի ու փոխհարաբերությունների մասին:

 –Անդրանիկ շնորհանդեսի համար ինչո՞ւ ընտրեցիք հենց Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

-Ասեմ, որ այս գրքում կա Կարեն Դեմիրճյանին նվիրված բանաստեղծություն՝ «Շինարարի լույսը»: Եվ որպես հարգանքի տուրք մատուցեմ ազնվագույն հայի հիշատակին, որոշեցի առաջին շնորհանդեսը իրականացնել նրա անունը կրող թանգարանում: Հետաքրքրական պատմություններ եմ լսել Կարեն Դեմիրճյանի մասին տիկին Ռիմայից: Նա ինձ մի օր հրավիրեց թանգարան, որտեղ ավելի ամբողջացավ մեծ հայի կերպարը եւ իսկույն ծնվեց նրան նվիրված բանաստեղծությունս: Նա բացառիկ անհատականություն էր: Տեղին է բնութագրել նրան անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը. «Կարեն Դեմիրճյանն ավելին էր, քան ժողովրդի սիրեցյալ զավակը, ավելին էր, քան կուսակցության առաջին քարտուղարը, քան Կարեն Շինարարը, քան Ազգային ժողովի նախագահը, ավելին էր, քան` ինքը: Նա առաքյա՜լ էր»:

Այդ բանաստեղծությունը Կարեն Դեմիրճյանի կյանքը, գործը եւ հիշատակը հավերժացնող չափածո մի հուշարձան է, որը մեզանում ամուր պիտի պահի մեր արժանապատվությունը եւ անմեռ պատմական հիշողությունը:

Զրուցեց՝ ՌԱԶՄԻԿ ԽԱԼԱԹՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Իրանցի վերլուծաբանը՝ Հայաստանի ընտրությունների եւ արցախցիների քաղաքական իրավունքների մասին

Հաջորդ գրառումը

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

Լրահոս

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական