Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովում կոչ է արել «ազատագրել» Երուսաղեմը: «Ինչպես տեսանք Դամասկոսի, Հալեպի եւ Ղարաբաղի ազատագրումը, այնպես էլ Աստծո կամքով մի օր կտեսնենք Երուսաղեմինը: Ինչպես անցյալում, այս հողերը կրկին մեզ կպատկանեն: Քաղաքը պիտի վերադարձվի Թուրքիայի վերահսկողությանը»: Հրեական ԶԼՄ-ները հունիսի 8-ին զետեղել են Իսրայելի ԱԳՆ, ՊՆ-ի  քննադատությունը Չիֆթչիի X -ում հրապարակված ելույթին: «Երուսաղեմը հավերժ կմնա Իսրայելի  մայրաքաղաքը։ Երուսաղեմը Կոստանդնուպոլիս չէ, եւ Իսրայել պետությունը քայքայվող խաչակրաց կայսրություն չէ»։ Իսրայելը «ուժեղ եւ վճռական պետություն է, որը ապացուցել է իրեն պաշտպանելու կարողությունը բոլոր սպառնալիքներից»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ