Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Չծերանալու գաղտնիքը

Ծերությունը ո՞ր տարիքից է վրա հասնում: Սոցապ նախարարությունն ասում է՝ թոշակի տարիքից, 63-ից:

Այլ բան է ասում 40 տարին չբոլորած Եղիշե Չարենցը՝

Իմ անցած օրերի պես,

Հնացած օրերի պես,

Ծերացել եմ ես:

Ծերության բարձունքը չհաղթահարած Չարենցը ճիշտ է նկատել, որ «հնացածն» ու «ծերացածը» նույնն են: Քանի որ շատ լեզուներում հենց այդպես էլ կա՝ «հինն» ու «ծերը» հոմանիշներ են:

Պարույր Սեւակն էլ  ծերության տարիքին հասնելու կես ճանապարհին՝ 48-ը չբոլորած, ծերանալու մասին իր մտորումներն ունի.

Ծերանում ենք,

Պարո՛ւյր Սեւակ,

Ծերանում ենք, սիրելի՜ս,-

Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես…

Իսկ 65 տարեկանում երիտասարդ տարիքին հրաժեշտ տվող Հաֆեզը  չծերանալու գաղտնիքն այսպես է բացահայտում՝

Եթե անգամ ծերացած եմ, գեթ մի գիշեր գիրկդ առ,

Որ քո գրկից լուսադեմին ջահելացած վեր կենամ:

Հաֆեզի տողերին հաամհունչ են չծերանալու մասին Գաբրիել Գարսիա Մարկեսի բացահայտումները՝

«Ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել»:

Աստվածածունչն էլ ամփոփում է՝ «ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ»

** ** **

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ