Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Մեզ պետք են տղաներ՝ քաջ ու անձնուրաց տղաներ

Անվանակոչությունը յուրաքանչյուրիս մշակույթի անբաժան մասն է, որից ինձ հետաքրքրող թեման անվանակոչության միջոցով մեր ազգի շառավիղը շարունակելու խնդիրն է: 

Կարճ ասած, երբ մի քանի աղջիկ երեխայից հետո դարձյալ աղջիկ երեխա ես ունենում, լույս աշխարհ եկածին «Բավական» անունը պարգեւելով, ապահովում ես հարազատ երեխայիդ բարդույթավորման նախադրյալը: Բացատրությունը մեկն է քեզ անհրաժեշտ են քաջ ու անձնուրաց զինվորներ՝ ազգի շառավիղը շարունակելու եւ մեր չլուծված խնդիրները վերջնականապես լուծելու համար:

Բայց թող  չնեղվեն «Բավական» անունը կրող մեր հրաշագեղ աղջիկները, քանի որ այդ գեղեցիկ անունը մաքուր հայկական է:

Կան նաեւ հաջորդը տղա ունենալու սպասումով այնպիսի ծնողներ, որոնք Աստծու ականջը շոյելու եւ իրենց դստրիկին ավելի քիչ ցավ պատճառելու համար, ընտրում են արաբերեն «Թամամ» անունը, որը թե՛ «վերջ» է նշանակում, եւ թե՛ «կատարյալ»: Դրա արդյունքում, Աստծուն հայտնի է դառնում, որ ծնողներն այլեւս աղջիկ երեխա չեն ուզում, եւ դստրիկն էլ ուրախանում, որ ինքը Սայաթ-Նովայի սազի նման «թամամ» է, այսինքն՝ կատարյալ, ամբողջական:

Հայերը նաեւ գտել են հերթական անգամ աղջիկ երեխա ծնվածին փաղաքշելու ավելի հնարամիտ միջոց: Ակամա ծնված աղջկան նույն նպատակով կոչում են «Հերիք», իբր այնքան նազանք ունի, որ ծնողներն ասում են՝ Հերիքնազ, (հերիք է նազ անես): Բայց մտքի խորքում, միեւնույն է, դիմում են Բարձրյալին՝ շառավիղը շարունակողի՝ արու զավակ ունենալու  ակնկալիքով:  Թող Հերիքնազ անունը կրող մեր գեղանի աղջիկները շարունակեն տղաների՝ դեռեւս աննվաճ սրտերը գրավելու իրենց նազանքները, իսկ եթե արդեն գրավել են, այլեւս հերիք է նազ անեն: 

Շառավիղը շարունակելու համար մեզանում հորինվել է նաեւ մի «եթերային» անձնանուն՝ ԵԹԱՐ իգական անունը, որը փոխառված է թուրքերեն yeter (բավ է) բառից, ինչն էլ թուրքերեն Yeterkz (բավ է աղջիկ) բարդ բառի փաղաքշական հապավումն է: Ըստ Աճառյանի, այդ իգական անունը հայերի մոտ տարածված է եղել դեռեւս 14-րդ դարից:

Թյուրքական միջավայրում ապրող թավրիզահայերի ականջին խորթ չէ նաեւ «Կըզբաստի» (աղջիկը բավ է) իգական անունը, որի կազմությունը ենթարկվում է ընտանեկան տոհմածառը աներեր պահելու նույն տրամաբանությանը: Հավանաբար, Կըզբաստիի ավագ քույրերի անունները պիտի լինեին Թամամ, Հերիքնազ, Բավական… որ այլեւս թավրիզահայ ծնողների մոտ սպառված լիներ ակամա ծնված աղջկա անվանակոչության համար եղած բառապաշարը:

Ի դեպ, Թավրիզի հայտնի բազարի հատվածներից մեկը կոչվում է «Կըզբասդի բազար», որի անվան ստուգաբանության մասին շրջանառվում է մի վարկած, համաձայն որի, իբր բազարի նշված հատվածից անցնելու պահին, մի կին, ծիծաղելու չափն անցած իր դստերը սաստելու համար, ասել է՝ «Կը՛զ, բաստի», որը նշանակում է «հերիք է, ախչի»: Ակնհայտ է, որ այդ վարկածը ժողովրդական ստուգաբանության ժանրից է: Այդ մասին է վկայում Իրանի պարսկախոս շրջաններում տարածված պարսկերեն «Դոխթար-բաս» իգական անձնանունը, որը «Կըզբասդիի, Եթարի, Բավականի, Թամամի, Հերիքնազի… հոմանիշն է:

Թող հայ ծնողների արու զավակ ունենալու ցանկությունն այնքան բավարարված լինի, որ մեկը  մյուսին հաջորդող արու զավակներ ունենալուց հետո, ակամա ծնված հերթական տղա երեխային Հերիք կամ Բավական կոչեն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Զորավարի հուշերի գիրքը

Հաջորդ գրառումը

Երբ ելքը մեղավորների փնտրտուքն է…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Երբ ելքը մեղավորների փնտրտուքն է…

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական