Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ ելքը մեղավորների փնտրտուքն է…

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայաստանի հանրապետության տնտեսությունը, ինչքան էլ իշխանական համակարգն այն հուսադրողից լավատեսական փորձի ներկայացնել, հանրության հիմնական հատվածի համար խնդրահարույցից մինչեւ լրջագույնս անհանգստացնող է ներկայանում: Այստեղ կարեւոր չէ թվերի թե ցուցանիշների հրապարակումն ու դրանց ինչ-ինչ մասնագիտական բառապաշարով մեկնաբանումը, որը որպես պարզից մինչեւ քողարկված աճպարարության դրսեւորում է դիտարկվում, քանզի շարքային քաղաքացին իր գնումների ու ստացած ծառայությունների դիմաց վճարումների ընթացքում այլ, ամենայն վստահությամբ նշենք, համոզման է գալիս. իր առօրյան մասամբ իսկ տեսանելիորեն չի բարեփոխվում, որը միշտ չէ որ պայմանավորված է իրեն համոզել փորձող, այսպես կոչված, արտաքին ու միջազգային հայտարարվող գործընթացներով: Դրանք շատ հաճախ այդ գործընթացներից պարզից մինչեւ որոշակի աստիճանների, հիմնավորված ու արդարացված եզրակացություններ չանելով է պայմանավորված, տնտեսությունը զուտ քաղաքականությամբ ներկայացնելու անհույս լավատեսությամբ: Անգամ առօրյա պարզ դիտարկումների արդյունքում է նշմարվում, որ տնտեսության առանձին ճյուղերի սահմանափակ ոլորտներ ուղղորդումը չի նպաստում ողջ տնտեսության առաջընթացին, որի ապացույցներից է այս օրերին Շրի Լանկայում ծավալվողը, կամ Կուբայի Կաստրո եղբայրների իշխանավարման շրջանի վիճակագրությունը: Առաջինում անառարկելի է համարվում թեյի արտադրությունը, երկրորդում` շաքարեղեգը, որպիսի տնտեսվարումը երկրները փակուղային վիճակի առաջ են կանգնեցնում: Եվ այնքանով, որքանով գյուղոլորտը էապես բարձր արդյունավետություն երաշխավորող բնագավառ չի հանդիսանում, տուժում է ողջ տնտեսությունը, բարեփոխում ու զարգացում չափորոշիչները չեն նշմարվում ու գոհացնում հանրային լայն շրջանակներին, վերջինիս ու իշխանության միջեւ չի հաստատվում ցանկալի բարերար մթնոլորտ:

ՀՀ տնտեսությունում անցանկալի դրսեւորումները, գրեթե անհաղթահարելի խոչընդոտների տեսքով, արտահայտվում են տասնամյակներ շարունակվող մթերումների ու արտահանումների ընթացքում արձանագրվող երեւույթներով: Հենց այս օրերին խոսվում է 1000 եւ ավելի բեռնատարների հայկական արտադրության գյուղմթերքներով Լարսի անցակետում կուտակումներից: Ցավոք, երբեւէ չի քննարկվում, թե ինչու է Հայաստանի գործարար միջավայրը ստանձնել այլոց բանջարա-բոստանային կցորդը կամովին դառնալու հանգամանքը, քանզի սույն գործընթացն իրականացվում է հայաստանաբնակների առավել առաջնահերթությունները հիմնականում ներկրումների միջոցով ապահովելով: Խոսքն անշուշտ մեր մարդկանց ամենօրյա սննդակարգի պարտադիր մաս կազմող ցորենի, բազմաբնույթ հատիկաընդեղենների,մսամթերքի ու կաթնեղենի հումք հանդիսացող մշակաբույսերի արտադրության աննշանից մինչեւ անվտանգային խնդրին է առնչվում,  երբ առկա են հիմնական միջոցները` բարեբեր հողային, ջրային ու ջերմային կարողունակությունները: Առաջնահերթությունների փոխարեն այլ ճյուղային գերարտադրություններն էլ, հանձին մեզանում արմատավորված այգեգործական ու ջերմոցային բանջարա-բոստանային տարածքների ավելացման խրախուսման, հանգեցնում են այն վիճակին, որում հերթական անգամ գտնվում է ՀՀ տնտեսական ու իշխանական համակարգը. հարկավոր է փրկել հարյուրավոր այն բեռնատարներում գտնվող արտադրանքը, որն անորոշ վիճակում հայտնվել է Լարսի անցակետում:

Ելք է գտնվել Փոթիի նավահանգստում Սեւ ծովով դեպի Ռուսաստանի դաշնություն լաստանավի վարձակալումը, առաջիկա 6 ամիսներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման եղանակով: Օգնության ձեռք մեկնումը մշտապես է համարվում առաքինի ու մարդասիրական քայլ, այնպես որ հեռու վանենք այլ դատողությունները: Այսուհանդերձ, գործարար միջավայրի ներկայացուցիչներից մի քանիսի հետ ունեցած զրույցներից ծագած հարցերից ընդամենը 2-ի մասին հարկ է հիշել. կա՞ արդյոք լաստանավի 40 վագոններ բեռնաբարձելու արտադրանք եւ ի՞նչ խնդիր է լուծում 40 բեռնատարի մեկանգամյա տեղափոխումը: Հատկապես վերջինը հարցեր է ծնում, քանզի հիշյալ քանակությունը Լարսում կուտակվածի ընդամենը 2-3 տոկոսն է կազմում, շաբաթը 5-6 տոկոսը, եթե իհարկե այն նոր հոգսեր չառաջացնի: Եվ հարցը` որն ու որտեղ է այսօրինակ վիճակից ելքը, հնչում է ինքնաբերաբար:

Ելքը` ինքնաբավության հնարավորինս բարձր աստիճանի տնտեսությունն է եւ միայն ավելցուկի պայմաններում արտահանումը: Առաջնահերթություններից առաջնայինը հացահատիկն է, հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի համար 1 հայաստանցու համար տարեկան անհրաժեշտ մինչեւ 200-220 կգ պահանջով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6-8 հազար կտվժամ ցուցանիշով եւ ընտանիքներում շաբաթը 1-2 շիշ գինու վայելքը: Տարօրինակորեն թե ցավալիորեն այսօրվա ՀՀ տնտեսությունում առկա հնարավորությունները` առաջինի պարագայում ինքնաբավության 20-25 տոկոս, երկրորդի դեպքում 40-50 տոկոս, երրորդում խիստ սահմանափակ, կազմավորում են այն միջավայրը, որում ապրում ու գտնվում է հայաստանյան հանրային կյանքը` իր անորոշությամբ ու տարիներ առաջվա թիվ 1 պաշտոնյայի բնորոշած գաղջ միջավայրով: Այն մասամբ իսկ վերափոխելու թե բարեփոխելու իշխանությունների ձեռնարկումները տեսանելի արդյունք չեն ցուցադրում, քանզի առկա է տնտեսական քաղաքականություն համարվողի արդյունքում թե հետեւանքով առաջացող գնաճը, որի համար պատասխանատու հիմնական կառույց ՀՀ կենտրոնական բանկն այն բացատրում ու արդարացնում է ինչ-ինչ համաշխարհային գործընթացներով:

Կյանքի որակ կոչվածը մասամբ իսկ պարզելու նպատակով, թող որ սիրողական մակարդակով, հետեւյալ վերլուծությունն իրականացնենք, ասենք, մեր երբեմնի բախտակից, 2,7 մլն բնակչությամբ Լիտվայի օրինակով: 2018-ին երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 48,4 մլրդ դոլար, որից արտահանվել է 29 մլրդ-ը: Երկրում է մնացել 19.4 մլրդ դոլարի արդյունքը, որը գնվել ու վաճառվել է ապրանքների ու մատուցված ծառայությունների տեսքով` սնունդ ու հագուստ, կենցաղային ու էլեկտրոնային տեխնիկայի ձեռքբերում, ճանաչողական ու ժամանցի վայրեր այցելություններ… 1 բնակչի հաշվով 7.000 դոլար: Նույն հաշվարկը Հայաստանի հանրապետության պարագայում իրականացնելու դեպքում ստանում ենք 3.000 դոլար: Հաշվարկը բնակիչ-օր տեսքով իրականացնելու արդյունքում Լիտվայի պարագայում ունենում ենք 19 դոլար, ՀՀ-ում` 8 դոլար, որոնք էլ բնորոշում են առօրյաների որակը: Շաբաթվա արդյունքով հանգստյան օրերին կինո ու թատրոն կայցելես թե մարզասրահ ու համերգադահլիճ, քո որոշելիքն է: Ընդամենը նկատենք, որ մեր պարագայում անգամ քաղաքամայր Երեւանի 10 վարչական տարածքներից առնվազն 8-ում կինո-թատրան չկա. Փոխարենը հայացքդ ընդգրկող տարածքում կարող ես տասնյակից ավելի դեղատների ու վարկեր տրամադրող ֆինանսական կետերի ցուցանակների հանդիպել: Թե ի՞նչ է սա, ինքներդ գնահատեք, քանզի վարչապետական շնորհներով եք օժտվել:

Այսպես էլ կառավարվում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

31.05.2022թ.

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Մագդա Թախտաճյան. Հիշողության եւ արդարության որոնումներում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մագդա Թախտաճյան. Հիշողության եւ արդարության որոնումներում

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական