Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական լիրան արժեզրկվում է, մեզ ի՞նչ

Գեղամ Քյուրումյան
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ, սովորությանս համաձայն, հեռուստաալիքների վրայով սահուն անցնելու ընթացքում մի պահ ուշադրությունս գրավեց աղջնակ հաղորդավարուհու զրույցը: Ակամա ունկնդիր դարձա, քանզի խոսք էր գնում քաղաքացու իմ տեսակին հետաքրքրող ֆինանսական միջոցների շարժի մասին: Հաղորդումը վարող աղջնակը խոսում էր դեպի ՀՀ ռուսական ռուբլու ու ԱՄՆ դոլարի, դրանց արժեվորման ու արժեզրկման, արտահանման ու ներկրման ընթացքում ֆինանսական միջոցների պահվածքի, այլեւայլ ինչ-ինչ հարցերի շուրջ: Սպասում էի, որ զրույց կծավալվի նաեւ հայաստանյան հանրությանը մտահոգող ու անհանգստացնող հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ընթացքում թուրքական ֆինանսական շուկայի հնարավոր պահվածքի շուրջ:

Ավաղ ավաղ, քանզի հաղորդման ավարտի վերջում նշվեց, որ այն կազմվել է 2022 թվականին, գրեթե չորս տարի առաջ: Թե ինչու էր կարիք առաջացել այն վերահեռարձակել, երբ որեւէ անգամ թվային ակնարկներ չկային ՀՀ ֆինանսական շուկայի շուրջ, չխոսելով ասենք 2025-ին մեր տնտեսության հնարավոր խնդիրներից, բացարձակապես անհասկանալի էր: Այս ընթացքում, օրինակ, հեղինակս հաճախ է անդրադարձել թուրքական լիրա-ամերիկյան դոլար պահվածքին, որը երբեմնի 6-7 լիրա-1 դոլար համամասնությունից 2022-ին հասել էր 32-34 լիրայի, հիմա արդեն անցել է 40 լիրայի սահմանը: Թուրք տնտեսագետներից շատերն են ահազանգում այս մասին, Թուրքիայի տնտեսությունը գնահատում անգամ որպես ճգնաժամային: Հայաստանյան հանրությունն ակնկալում է, որ հայ ֆինանսա-տնտեսական համակարգի մասնագետ ներկայացուցիչները համապատասխան ուսումնասիրությունների ու վերլուծությունների միջոցով կգոհացնեն իրենց ակնկալիքներն ու սպասումները, դրանք տեղ կգտնեն ՀՀ տնտեսա-քաղաքական որոշումների կայացման ընթացքում: Հաճախ է հիշատակվում, որ անգամ սահմանի փակ լինելու պայմաններում, ՀՀ-ից Թուրքիա արտահանումը կազմում է մոտ 30 մլն դոլար, Թուրքիայից ՀՀ  300 մլն-ից ավելի: Արդյո՞ք այստեղ մտորելու, ինչու ոչ՝ մտահոգվելու տեղ չկա, առավել եւս՝ անհանգստանալու: Անվիճելի է, որ կա, որն էլ հանրային տրամադրությունների երկվության է հանգեցնում, անորոշություններ ստեղծում, անգամ խուճապային պահեր առաջացնում:

Հավակնություն չունենալով տնտեսական վերլուծության, ընդամենը սիրողական մակարդակով նշեմ, որ 1978 թվականին տպագրված «Հայկական սովետական հանրագիտարան»-ի 4-րդ հատորի «Թուրքիա» հոդվածում ոչ մի խոսք չկա այս երկրի գյուղոլորտում, ասենք, թռչնաբուծության ոլորտի վերաբերյալ: Իսկ ահա ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր» տեղեկատուն հայտնում է, որ Թուրքիայում հավի մսի արտադրությունը 2000 թվականին կազմել է 670 հազար տոն, 2021-ին 23 մլն տոն, 1 բնակչի հաշվով տարեկան 30 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ է գերազանցում 3 կգ-ը, մեր առեւտրային ցանցում գերակայում է արտերկրներից ներկրվածը, տեղական արտադրության կրկնակի էժան վաճառվողը: Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ ներկրվող է նաեւ հիմնական թռչնի կեր եգիպտացորենի հատիկը, որը ՀՀ տարածքում գրեթե չի մշակվում, երբ հարյուր հազարավոր հեկտար վարելահողեր անմշակ են մնում: Մշակվող աննշան տարածքներում հայաստանաբնակների համար խաշած-խորոված տեսքով սպառելու նպատակով եգիպտացորենի կողրեր են աճեցվում:
Իսկ կաթ ու մսի արտադրության անասնագլխաքանակները… թող սպասեն:

Այս ընթացքում նկատենք, որ Թուրքիայի բնակչությունը դեռեւս 100 մլն-ի չի հասել, ինչպես հռչակում են մեր որոշ վայ մեկնաբանները: 83 մլն-ի մոտ 70 տոկոսն են թուրքերը, որոնց էլ 15 տոկոսը շիաներ են, 83-ը սունիներ, մնացյալը՝ քրդեր եւ այլազգիներ, այդ թվում՝ ծպտյալ հայեր: Այս թվերն ինչ-որ բան հաստատ ասում են:

Սպասումների տրվենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Կաթողիկոսի շուրջ վեճերը

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Առաջիկա ժամերը՝ բարին ընդ մեզ

05/06/2026
05 Հունիսի, 2026

Սփյուռքում՝ Հայաստանի եւ Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը` Երվանդ Ազատյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Ահարոն Փուչիգյան. Ընդլայնելով պոեզիայի եւ հայկականության տարածքը

05/06/2026
05 Հունիսի, 2026

Իմաստաբանական բառարան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կաթողիկոսի շուրջ վեճերը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական