Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսի շուրջ վեճերը

ԱԶԳ
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Իրավական, բարոյական եւ եկեղեցաբանական դիտարկումներ

Վերջին շաբաթներին հայ հասարակությունում քննարկվում են մեղադրանքներ, որոնք վարչապետ Փաշինյանը եւ նրա համախոհները ներկայացնում են Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի հասցեին՝ իբրեւ թե վերջինս ընտանիք ունի: Այս մեղադրանքներն առայժմ որեւէ փաստական հիմքով չեն հաստատվել, իսկ Եկեղեցին դրանց չի արձագանքել պաշտոնապես: Սրանով մեկտեղ հարցականի տակ են դրվում ոչ միայն կաթողիկոսի անձը, այլեւ Եկեղեցու, պետության եւ հասարակության փոխհարաբերությունների հիմքերը:

Եկեղեցական կարգն ու մեղադրանքների քննությունը

Հայ առաքելական եկեղեցու բազմադարյա կանոնական ավանդույթը եւ եկեղեցական իրավունքը հստակ սահմանում են ընթացակարգեր՝ երբ կասկածներ կամ մեղադրանքներ են առաջադրվում հոգեւորականների դեմ: Բոլոր նման դեպքերում նախապատվությունը տրվում է ներքին, գաղտնի եւ կարգապահական քննության՝ իրավասու եկեղեցական մարմինների կողմից: Այս մոտեցման հիմքում ընկած են մարդու արժանապատվության, անմեղության կանխավարկածի եւ արդար դատաքննության սկզբունքները: Հանրային անհիմն ու անկանոն դատաստանը կամ քաղաքական շահարկումը հակասում են ոչ միայն եկեղեցական կարգին, այլեւ քրիստոնեական բարոյականությանը:

Ողորմության եւ վերականգնման սկզբունքը եկեղեցում

Եկեղեցին կոչված է լինել ողորմության եւ հույսի վայր, այլ ոչ հրապարակային դատապարտման ու նվաստացման: Այստեղ հարկ է նշել, որ Խոստովանության Սուրբ  Խորհուրդը՝ որպես եկեղեցու կենտրոնական Միստերիաներից մեկը, կոչված է պաշտպանելու մեղավորի ներքին կյանքը, ապաշխարությունը եւ հաշտեցումը Աստծո հետ: Եկեղեցու բարոյագիտութան առանցքում մարդուն պատժելը չէ, այլ նրա վերադարձը եւ վերստին բարձրացումը դեպի երկնային արքայություն: Յուրաքանչյուրի՝ նաեւ հոգեւորականի սխալները, եթե դրանք ապաշխարությամբ ու խոստովանությամբ ներողություն են գտել ու թողություն են ստացել, չեն կարող դառնալ մշտական դատապարտման առիթ, ինչպես որ մարդը, ով մեկ անգամ դատապարտվել է հանցանքի համար, չի կարող անընդհատ նույն հանցանքի համար կրկին դատապարտվել:

Արժանապատվությունը, եկեղեցական ծառայության արժանությունը

Քահանայության, եպիսկոպոսության կամ կաթողիկոսության ձեռնադրման եւ օծման կարգերը ներառում են ոչ միայն արտաքին քննություն եւ համայնքային հաստատում, այլեւ ներքին՝ հատկապես խոստովանության եւ բարոյական վերլուծության պահ: Եթե օծումից հետո պարզվում է, որ նախկինում եղել են ապաշխարությամբ քավված մեղքեր, ապա դրանց անդրադառնալը նորից հակասում է ինչպես եկեղեցական, այնպես էլ քրիստոնեական սկզբունքներին:

Ձեռնադրության կամ օծման կարգի ընթացքին հավատացյալների ներկայությամբ, ձեռնադրողը հարցնում է խարտավիլակին ( հոգեւորական, որ կրոնավորի ձեռնադրության ժամանակ, զգեստավորված, հանդիսանում է ձեռնադրվողի հավատարմատարը, նրա մասին հրապարակավ վկայություն է տալիս-խմբ.), թե արդյոք թեկնածուն արժանի՞ է տվյալ ձեռնադրության: Տեղի է ունենում ընծայացուի հավատքի ուղղափառության քննությունը: Այնուհետեւ ապագա եպիսկոպոսի արժանավորության մասին Ամենայն հայոց հայրապետի առջեւ վկայում են Հայ եկեղեցու ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ. իշխանավորներ ու ծառաներ, հարուստներ ու աղքատներ: Միայն նրանց կողմից արտահայտված վկայությունից հետո է շարունակվում ձեռնադրությունը:

Եթե հետագայում հայտնի դառնա, որ նախքան օծումը եղել են որոշակի սխալներ, պետք է հիշել՝ ապաշխարության եւ ներողամտության շնորհով մեղքերը ներված են, իսկ օծումից հետո անձը սկսում է նոր կյանք՝ Աստծո եւ համայնքի առաջ: Հետեւաբար եկեղեցական ծառայության ընթացքում կատարված ծանր ու շարունակվող խախտումները միայն կարող են հիմք դառնալ կարգապահական միջոցների համար: Իսկ դա քննում է, ինչպես վերը նշեցինք, հատուկ հոգեւոր կարգապահության խորհուրդը:

Եկեղեցու ունեցվածքը՝ սեփականություն, ժառանգականություն եւ հանրային շահ

Վերջին քննարկումներում հաճախ հնչում են մեղադրանքներ, թե կաթողիկոսը եկեղեցու սեփականատերն է, եւ նրա մահվանից հետո ունեցվածքը կարող է անցնել նրա ժառանգներին: Այս տեսակետը խորապես հակասում է եկեղեցու իրավական ու հոգեւոր հիմքերին: Հայ առաքելական եկեղեցին, ինչպես բոլոր ավանդական եկեղեցիները, իրավաբանական անձ է՝ իր ունեցվածքով, որը երբեք չի պատկանում որեւէ հոգեւորականի կամ նրա ընտանիքին: Եկեղեցական ողջ գույքը պատկանում է ինստիտուցիային՝ ամբողջ համայնքին, եւ ժառանգաբար չի անցնում որեւէ անհատի կամ նրա հարազատներին: Կարծել, թե կաթողիկոսի մահից հետո եկեղեցու ունեցվածքը կարող է անցնել նրա ենթադրյալ ժառանգներին, նույնքան անհեթեթ է, որքան ասել, թե վարչապետի մահից հետո Հայաստանի Հանրապետությունը՝ իր քաղաքացիներով հանդերձ, կարող է դառնալ նրա ժառանգների սեփականությունը:

Եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքը

Ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներից մեկը եկեղեցու եւ պետության տարանջատումն է: Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները  պետական պաշտոնյաներ չեն, այլ ծառայում են եկեղեցուն: Պետական իշխանությունների միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, կամ մամուլի միջոցով եկեղեցականների վրա ճնշում գործադրելը՝ հակասում են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական կարգին: Բարձրաստիճան հոգեւորականներին աշխարհիկ անուններով անվանելը, ինչպես նաեւ զրպարտությունն ու կոլեկտիվ մեղադրանքները անընդունելի են թե՛ եկեղեցական, թե՛ հասարակական տեսանկյունից եւ խաթարում են ազգային միասնությունը:

Եզրակացություն

Եկեղեցու եւ հասարակության երկարաժամկետ բարօրության համար վճռորոշ է զսպվածությունն ու պատասխանատվությունը, հատկապես նման բարդ իրավիճակներում: Արագ դատողությունները, շահարկումները կամ հրապարակային մեղադրանքները կարող են խորացնել պառակտումը եւ խաթարել այն արժեքները, որոնք կառուցում են ազատ ու պատասխանատու հասարակություն: Անհրաժեշտ է վերադառնալ հիմնարար սկզբունքներին՝ արժանապատվություն, արդարություն եւ քրիստոնեական ողորմություն:

ՏԻՐԱՏՈՒՐ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ

Նախորդ գրառումը

Թուրքական լիրան արժեզրկվում է, մեզ ի՞նչ

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական