Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Հայաստան՝ երկիր-դրախտավայր

Հայաստանն աշխարհի ամենաբազմանուն երկրներից է:

Մեր հայրենիքը  տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ժողովուրդների եւ պետությունների կողմից կոչվել է այլեւայլ անուններով: Դրանք հաճախ արտացոլել են լեզվական ավանդույթները, քաղաքական իրողությունները կամ աշխարհագրական պատկերացումները:

Հայերի ինքնանվանումը կապված է նախահայր Հայկ Նահապետ անվան հետ: Միջնադարյան հայկական աղբյուրներում երկրի ամենատարածված անվանումը եղել է Հայք:

Հայաստանի՝ հատկապես գրական եւ  խորհրդանշական անվանումը միշտ էլ եղել է  «Արարատի երկիր»:  

Արեւելքում մեզ ասում են Armanestan եւ Ermenistan, հյուսիսում եւ արեւմուտքում՝ ԸՐՎպվՌÿ եւ Armenia: Մեր հարեւան վրացիները մեր երկիրը կոչում են Somkheti: Հին Ասորեստանում Հայաստանը հայտնի էր «Նաիրի» անունով:

Հույն պատմիչներ Հերոդոտոսն ու Քսենոֆոնը Հայաստանը ներկայացրել են Armenion անունով:

Հայաստանի՝ հռոմեական եւ բյուզանդական աշխարհագրական անվանումներն են՝  Արմենիա Մայոր եւ Արմենիա Մինոր  (Մեծ Հայք եւ Փոքր Հայք):

Աքեմենյանների շրջանի պարսիկներն էլ, ընդօրինակելով հույներին, մեր երկիրը կոչել են Armenian: Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունում հանդիպում է «Արմինա» բառը:

Հայաստանը ճանաչելի է նաեւ տարբեր մակդիրներով՝ Ավետյաց երկիր, Քարերի երկիր, Երկիր-դրախտավայր, Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, Թանգարան՝ բաց երկնքի տակ եւ այլն:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ Ավետյաց երկիր Հայաստանը խորհրդանշաբար անվանում է «երկիր, որը փախչելու տեղ  չունի» («ԸՐՎպվՌÿ վՌՍցՊՈ վպ ՊպվպՑրÿ»): Թող Աստված նրան ների:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի համար մինչթավշյա հեղափոխական  Հայաստանը «Ռուսաստանի արբանյակ» էր: Աստված նրա հետ:

Լեզվի սայթաքումներով հայտնի ԱՄՆ նախագահ Թրամփը քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանը «Ալբանիա» է անվանում: Մեղա քեզ, Տեր Աստված:

Կան նաեւ անանուն հեղինակներ, որոնք Հայաստանը մերթ «թուրքական վիլայեթ» են անվանում, մերթ՝ «ռուսական գուբերնիա», մերթ՝ «ֆորպոստ»: Ինչ արած՝ լեզուն ոսկոր չունի:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ