Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Խոր ամոթի զգացում ունեմ. անգամ սովետական շրջանի հալածանքների ժամանակ Հայ եկեղեցու պետը դատարանի առջև չի կանգնել. Նաթան սրբազան

Մեծ ցավ և խոր ամոթի զգացում ունեմ, որ Վեհափառին հրավիրել են դատարան։ Սա աննախադեպ է, որովհետև նույնիսկ բոլշևիկյան իշխանությունների, ամբողջ սովետական շրջանի հալածանքների ժամանակ Հայ եկեղեցու պետը դատարանի առջև չի կանգնել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Նաթան սրբազանը։

Նա միաժամանակ դժվարացավ նշել՝ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ դատարանից՝ դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելուց հետո։
«Հարց եք տալիս, որը միայն հնարավոր պատասխան տվողը կարող է պատասխանել»,- ասաց Նաթան սրբազանը՝ միաժամանակ շեշտելով՝ եկեղեցու կանոնական հարցերին որևէ մեկը չի կարող խառնվել։

Ըստ նրա՝ որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին հարցերին։

«Վարչապետն իշխանությունը և պետությունը չէ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին Հայաստանի եկեղեցին չէ, այն 17 հարյուրամյակներ աշխարհասփյուռ եկեղեցի է։ Եթե իշխանություններն իրենց քաղաքական ծրագրերից եկեղեցու հարցերը հանեն և նստեն բանակցության, բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է։ Քրիստոնյայի մեծագույն առաքելությունը ներելն է, բայց ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում»,- ասց հոգևորականը։

Վերջում Նաթան սրբազանը նշեց՝ եկեղեցին ո՛չ ՀԷՑ է, ո՛չ վելնես կենտրոն, որ հանրավոր լինի բոլշևիկյան ձևով կուալակաթափ անել, պետականացնել և նշանակել իրենց կառավարիչը։

«Եկեղեցին մեր ազգի հոգին է, այսինքն՝ պետականացնել հնարավոր չէ»,- ասաց նա։