Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Կաթողիկոսի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով մաս կազմել այս ամոթալի գործընթացին. փաստաբան

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության՝ դատավորը նաև հանդիսացել է փաստաբան։ Իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։

Բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ դատական նիստն անցկացվեց դռնփակ և սկսվելուց մոտ 20 րոպե անց ավարտվեց։