Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի բակում դիմավորեցին «Վեհափառ» վանկարկումներով և շարականներով

Ամենայն Հայոց Կաթողիկոսն և հոգևորականները քիչ առաջ ժամանեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Վաղարշապատ), որպեսզի ներկա գտնվեն նախնական դատալսումների առաջին նիստին։

Նշենք, որ դատարանի առջև մեծաթիվ հոգևորականներն և հավատացյալ քաղաքացիներ կային, որոնք Գարեգին Բ-ին դիմավորեցին ծափերով ու «Վեհափառ» վանկարկումներով։ Հավաքվածները շարականներ երգեցին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներ մտան Էջմիածնի դատարանի լեփ լեցուն դահլիճ։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Հակոբ Մանուկյանը հայտարարեց, որ Վեհափառ Հայրապետի և 6 Սրբազանների դեմ քրեական գործի քննությունն կանցկացվի դռնփակ։

Նշենք, որ դատարանում էր նաև կարգալույծ Արման Սարոյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը մակագրված է դատավոր Հակոբ Մանուկյանին: