Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԳՈՒՅԺ. Բախտիար Հովակիմյան

Երեկ Լեւոն եւ Լուսիկ Հովակիմյանները մեր թերթին խոր վշտով տեղեկացրեցին իրենց սիրելի հայրիկի` ԲԱԽՏԻԱՐ  ՄԱՐԴԱՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ մահը:

Խմբագրությունս խորապես վշտակցում է նրանց: Բախտիար Հովակիմյանը հայ թատրոնի եւ թատերագիտության պատմության ապրող լավագույն մասնագետն էր անկասկած: Երկար տարիների անխոնջ պրպտումների արդյունքում բազմաթիվ գրքեր է հեղինակել նա, մենագրություններ, հոդվածներ: Այդ բնագավառում «քայլող հանրագիտարան» էր նա: Մեզ համար մեծ պատիվ էր, որ նույնիսկ առաջացած տարիքում շարունակում էր աշխատակցել մեր թերթին, հոդվածները, ընդհանրապես ձեռագիր, անձամբ բերելով խմբագրություն: Կարոտելու ենք նրան:

Իսկական կորուստ է նրա մահը բոլորիս համար: