Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրենք ակնկալիքով

Գեղամ Քյուրումյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՀ շարքային քաղաքացիների որոշակիից մինչեւ բացարձակ մեծամասնությունն այս օրերին հերթական երկընտրանքն է ապրում: Ոչ այն պատճառով, որ չգիտի կայացող գործընթացների դրդապատճառները, այլ այն պարզ առիթով, որ կապ չի տեսնում ու գտնում առաջնահերթը երկրի կայացման ու հզորացման բազմաթիվ առաջարկների առումով: Արդունքում` պարզագույն անորոշություն ինչ եւ ինչու հարցերում, որոնք նաեւ անզորի ու անօգնականի միջավայր են կազմավորում, ազդում մարդկանց տրամադրության վրա: Օրեր առաջ այսօրինակ  վիճակ ծագեց ՀՀ վարչապետի հնչեցրած պատմական ու իրական Հայաստանի շուրջ մտորումների կապակցությամբ: Թե ինչքանով էր այն ժամանակին ու տեղին, ցույց կտա առաջիկան ու ժամանակը, որը պատմական առումով լավագույն փաստագրողն է, գուցե` դատավորը:

Այստեղ տարօրինակն այն է, որ պատմագիտական երկխոսություն, թե՞ բանավեճ է սկսում երկրի գործադիր մարմնի ղեկավարը: Եթե մի պահ ընդունենք, որ սույն այրը նաեւ կուսակցության առաջնորդ է, հարց է ծագում, թե ինչո՞ւ այն չի ծավալվում նախ համակիրների համաժողովում, անգամ ներքին օղակներում, ուր մարդիկ առավել անկաշկանդ ու անկեղծ են, քան համագումարներում, որտեղ ընդունված որոշումներն անքննելի կատարում են պարտադրում: Կամ` չընդունելու դեպքում` կուսակցական տարաձայնություններ, ընդհուպ` բաժանումներ: Ավա՜ղ, նման մոտեցումները որոշակի վիճակներ են պարտադրում, խորհրդատվական քննարկումների իրականացում,կշռադատված պահվածք, սխալվելու հնարավորության գրեթե բացառում:

Վերջինը մեզանում սպասվածից հաճախ է հայտնվում: Ասենք, ինչքան էլ գործող իշխանությունը փորձում է ինչ-ինչ թվերով ու տոկոսներով համոզել մեր մարդկանց, որ իրենց կողմից բարեփոխվող Հայաստանի հանրապետությունում տնտեսությունն աճում է, մեր մարդիկ տարակուսում են, թե այդ ինչ հեռախոսներ են արտահանվում Ռուսաստանի դաշնություն, որոնք առաջինն են հիշատակվում արտահանվող ապրանքների ցանկում: Նման արտադրությունների  գործարկման մասին հեռուստաալիքները որեւէ լրատվություն չեն հաղորդում, շրջապատումս էլ դրանցից որեւէ մեկում աշխատող չկա… Պարզվեց, խոսքը վերաարտահանվող արտադրանքի մասին է, որը ՀՀ տնտեսության հետ կապ ունի միայն մաքսա-հարկային առումներով: Նույն պատկերն է արտահանվող ապրանքների ցանկում երկրորդը հիշատակվող մարդատար ավտոմեքենաների առումով: Եթե խոսքը Հայաստանում հավաքված ավտոմեքենաների մասին է, դրանք ընդամենը 8-ն էին, որոնց մասին հիշատակելը պարզապես իմաստազուրկ է, քանզի այն իրականացնողներն արդեն հայտարարել են, որ դադարեցնում են գործունեությունը: Այստեղ էլ պարզվում է, որ խնդիրները ՀՀ ներկրվող օգտագործված ավտոմեքենաների մասին է, որոնք նույնպես Ռուսաստանի  Դաշնություն են հիմնականում արտահանվում: Մեր մարդիկ իրոք չգիտեն՝ զարմանան, թե՞ զայրանան ՀՀ տնտեսությունն այս վիճակին հասցնելու  համար:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչը տարօրինակ է դիտարկում, որ արդեն հիշատակված ՌԴ-ի որոշակի ծառայությունները խնդիրներ են ստեղծում իրենց երկիր, ասենք, ՀՀ-ում արտադրված պանրի  ներմուծման համար: Մարդը տեղյակ չէ, կամ այդպիսին է ցանկանում երեւալ, որ չգիտի մաքսային տարրական պահանջները, որպիսիք են հիշատակված արտադրանքի պարագայում օգտագործված հումքի ծագման մասին տեղեկությունը: Այն տվյալ դեպքում այլ երկրից է ստացվում, կաթի փոշու տեսքով: Ինչո՞ւ. որովհետեւ գյուղատնտեսության հանդեպ տարօրինակ պահվածքի արդյունքում վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում կաթնատու կովերի գլխաքանակը 320 հազարից կրճատվեց առնվազն 100 հազարով: Սա այն պարագաում, որ անասնակերերի մշակման ու արտադրության առումով վերաբերմունքն ուղղակի տարօրինակ է. փորձ է արվում վիճակն արդարացնել թշնամի երկրի կողմից որոշակի տարածքների ապօրինի զավթման հետ, երբ խնդիրը հիմնականում լուծվում է անասնակերերի մշակման միջոցով, կալորիական կերերի ստացումով: Կովերի տարեկան կաթնատվությունն անգամ 7-8 հազար լիտրի հասցնելու պարագայում ՀՀ-ն կաթնամթերքի առումով ինքնաբավության պահանջված մակարդակ կունենա 120-130 հազար գլխաքանակի դեպքում, կկանխվի կաթի փոշու անհարկի ներկրումը, կաթ պարունակող մթերք անվանման տակ կաթնամթերքի արտադրության անցանկալի երեւույթը:

Մտորում եմ  այսօրինակ խնդիրների մասին թե՛ իշխանությունների պահանջած ակտիվ քաղաքացի լինելու, թե՛ շրջապատիս հորդորով: Մարդիկ իրոք շփոթ ու մոլոր վիճակում են, խուճապի եզրին, երբ չգիտեն ինչ անցանկալի անակնկալների հետ են բախվելու առաջիկա ժամերի ու օրերի ընթացքում: Վարչապետական այն մոտեցումը, թե երկրում բարեփոխումների իրականացմանը խոչընդոտում ու խանգարում է պետական ապարատը, այլեւս չի գոհացնում: Այլ լուծումներ են պահանջվում, իսկ թե ինչպիսի` ցույց կտա առաջիկան:

Ապրենք ակնկալիքով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը քողարկում Ադրբեջանի հանցագործությունները

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ինչու են Իրանն ու Իսրայելն ատում մեկը մյուսին. հինգ գլխավոր պատճառ

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական