Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշոտ Մելքոնյան. «Ներկայիս կարեւորագույն խնդիրը պատմության դասերի յուրացումն է»

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Եթե վերջին պատերազմում Ռուսաստանը մեր միջոցով սաստեր Ադրբեջանին, Ուկրաինայում ազգայնական ուժերը  այդքան վստահ չէին լինի, որ հնարավոր պատերազմում իրենք կարող են հաղթել Ռուսաստանին

Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ զրուցել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վիճակի, Վրաստանում, մասնավորապես՝ Ջավախքում հայության ներկայիս վիճակի եւ առաջիկայում պատմագիտության զարգացման խնդիրների մասին:

Հայաստանի եւ Արցախի ներկայով ու ապագայով մտահոգ յուրաքանչյուր հայ ինքն իրեն ամեն օր հարցնո՞ւմ է՝ ի՞նչ վիճակում ենք եւ ինչպիսի՞ ապագա կարող ենք կանխատեսել: Հարցերի վերաբերյալ մեկնաբանությունները խիստ տարբեր են, կախված նրանից, թե կարծիքն արտահայտողը ռուսամե՞տ է, արեւմտամե՞տ, զուտ հայամե՞տ, թե՞ սոսկ սոցիալական ցանցերի նյութերով գիտելիքները բավարարող մարդ:

Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն այն կարծիքին է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո խնդրի շուրջ ստեղծված ամենաանպաստ ժամանակն ենք ապրում, քանի որ կորցրել ենք ոչ միայն անվտանգության գոտին, ազատագրված տարածքները, այլեւ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքները՝ Շուշին, Հադրութը, հատվածներ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից:

«Ցավալիորեն պետք է ասեմ, որ արցախյան պետականությունը, որ  30 տարվա կյանք ունի, վերջին պատերազմից հետո կորցրեց սուբեկտայնությունը:  Առավել ցավալի է, որ այդ պետականության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը եւս լրջագույն հարվածներ կրեց՝ կորցնելով իր միջազգային սուբեկտայնությունը: Մեր տարածաշրջանում եղանակ ստեղծող ռազմաքաղաքական ուժը դարձավ Ռուսաստանը»,-մեզ հետ զրույցում նշեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու նկատեց՝ թեեւ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի թիվ մեկ երաշխավորը, սակայն իրականությունն այլ է՝ առաջին պլանում ռուս խաղաղապահներն են. առանց նրանց արցախահայությանը ցեղասպանություն կարող է սպառնալ:

Պատմաբանը ներկա իրավիճակը գնահատում է բարդ, բայց ոչ անհուսալի, քանի որ ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում հաստատելու տեսանկյունից՝ ՌԴ-ում կարծես հասկանում են՝ իրենց ներկայությունը Արցախում պարտադիր է: Հակառակ պարագայում, եթե նրանք վարեն Արցախը «դատարկելու» քաղաքականություն, ապա ռուս խաղաղապահներն այլեւս անելիք չեն ունենա տարածաշրջանում:

«Արցախում Հայաստանից եւ Ռուսաստանից խրախուսվող մեծածավալ շինարարությունը պամանավորված է նրանով, որ բռնազավթված տարածքներից դուրս եկած բնակչությունը տեղափոխվի Արցախի այլ շրջաններ: Արցախցիներին ամրապնդվելով՝ ռուսական կողմը իր ներկայության համար կունենա հիմնավորում»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ցավով արձանագրում՝ արցախահայությունը պատերազմից հետո համոզվեց, որ Հայաստանը չկարողացավ Արցախի անվտանգության իրական երաշխավորը լինել եւ գոնե այս փուլում պետք չէ մեղադրել արցախահայությանը՝ չափից ավելի ռուսամետության կամ ռուսասիրության համար. այս պահին կարեւորը Արցախն ամեն գնով հայկական պահելն է:

Պատմաբանն այն կարծիքին է, որ արցախյան վերջին պատերազմում Ռուսաստանն իր պահվածքով թույլ տվեց ռազմաքաղաքական լրջագույն սխալներ. պահպանելով չեզոքություն, իսկ մեր հայացքով՝ երբեմն ադրբեջանամետ կամ թուրքամետ պահվածք ու մոտեցումներ, ստեղծվում է տպավորություն, որ Ռուսաստանի «մատը խառն էր» պատերազմին.

«Ռուսաստանում սկսում են հասկանալ, որ իրենց երկրի եւ Էրդողանի միջ¨ երկարամյա սիրախաղը կարծես թե մոտենում է ավարտին: Եթե ռուսական կողմը, որպես ռազմավարական դաշնակից, իրապես գտնվեր իր բարձրության վրա եւ հնարավոր նպաստը բերեր այդ պատերազմի արդյունքում մեր հաղթանակին, այսօր չէր լինի Ռուսատանի հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրների ակտիվությունը, որոնք հիմա արդեն խնդրի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով»,-վստահեցնում է Աշոտ Մելքոնյանն ու հավելում՝ եթե վերջին պատերազմում Ռուսաստանը մեր միջոցով սաստեր Ադրբեջանին, Ուկրաինայում ազգայնական ուժերը  այդքան վստահ չէին լինի, որ հնարավոր պատերազմում իրենք կարող են Ռուսաստանին հաղթել:

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ պատմաբանը նեկայացնում է իրողությունը՝ Արցախում պարտվեց նաեւ ռուսական զորքը, քանի որ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք. պարտվեցինք մենք, պարտվեց նաեւ մեր դաշնակիցը, որը պատերազմին մասնակցում էր միջնորդավորված ձեւով: 

«Վիճակը ծանր է, բայց ոչ անհուսալի: Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանն անի ամեն ինչ Հայաստանի սուբեկտայնությունն ուժեղացնելու իմաստով: Դրա եզրերն էլ որոշ չափով նկատելի են, հատկապես, երբ ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեր երկրում հայտարարեց, որ Զանգեզուրյան միջանցք ասվածը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, ուստի խոսքը վերաբերում է միայն հաղորդակցության ճանապարհները ապաշրջափակելուն. տվյալ ճանապարհի նկատմամբ պահպանվելու է տվյալ երկրի սուվերեն իրավունքը: Մի բան, որ ադրբեջանցիներն այլ ձեւով էին ներկայացնում՝ նույն հարթության վրա դնելով Լաչինի միջանցքն ու Զանգեզուրյան միջանցքը»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը:

Պրոֆեսորը ծնունդով Ջավախքից է եւ մշտապես հետեւում է ջավախահայության մասնակցությանը Հայաստանում կատարվող իրադարձություններին: Թեեւ ադրբեջանցիների ակտիվ մասնակցությամբ մշտապես կեղծ լուրեր են պտտվել, որ Ջավախքի հայությունը սեպարատիզմ է դրսեւորում՝ փորձելով սրել հայ-վրացական հարաբերությունները, սակայն նրանք մշտապես հասկացել են երկու երկրների բարեկամության երկուստեք կարեւորությունը:

«Ամենավճռական պահին անգամ ջավախահայությունը խորապես գիտակցել է, որ որեւէ հակավրացական գործողություն կարող է բերել երկու երկրների հարաբերությունների սրման՝ անդառնալի հետեւանքներով: Նրանք որեւէ քայլ չեն կատարել վրացական պետության դեմ՝ մնալով այդ երկրի հավատարիմ քաղաքացի: Սա խոսում այն մասին, որ այդ տարածաշրջանում սեպարատիզմ գոյություն չունի»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ափսոսանքով նկատում, որ ինչպես Վրաստանից, այնպես էլ Ջավախքից արտագաղթը շարունակվում է:

Ջավախքցիների համար Հայաստանն այսօր էլ իրենց հայրնեինքն է: Նրանք ապրում են այս երկրի խնդիրներով, մտահոգ են ներկա իրողություններով, որի վառ ապացույցը Արցախյան երեք պատերազմներում ջավախահայության ունեցած ակտիվ մասնակցությունն է:

Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը ցավով է նկատում, որ բոլոր իշխանություններն էլ գիտության նկատմամբ որոշակի վերապահում են ունեցել՝  մեր գործառույթը կատարո՞ւմ ենք, թե՞ ոչ :

«Եթե իշխանությունները խորապես ընկալեին գիտության, հատկապես՝ հայագիտության տեղն ու դերը, մեր վիճակն այսպիսին չէր կարող լինել»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ցավով արձանագրում, որ խորհրդային տարիներին Պատմոթյան ինստիտուտն ուներ 150, իսկ հիմա՝ շուրջ 80 աշխատակից: Լուրջ կորուստ է, երբ երիտասարդն այլեւս չի ուզում զբաղվել գիտությամբ, հատկապես, որ հայ պատմաբանները դժվարին պայմաններում եղած պատմագիտական օջախները պահպանում են եւ նոր ժամանակներում նորովի ներկայացնում հայոց պատմությունը:

Այդ առումով իր ծանրակշիռ տեղն ունի Ինստիտուտի՝ «Հայոց պատմություն» ութհատորյակի հրատարակումը, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Նրա խոսքով՝ դա 7000-ամյա հայոց պատմության նորովի եւ անաչառ շարադրանքն է՝ առանց կուսակցական մոտեցումների եւ պատեհապաշտության:

«Կարեւորագույն խնդիրն է պատմության դասերի յուրացումը: Ուզենք, թե չուզենք՝ պատմագիտությունը քաղաքական գիտություն է: Առավել եւս մեզ՝ ահռելի մեծ հայրենիք ունեցած, այդ հայրենիքը կորցրած, հայրենազրկված ժողովրդի համար. պատմության քաղաքական, տնտեսական, մշակութային արեալը ներկայացնելու գործում պատմաբաններն առաքելություն ունեն: Պետք է շարունակենք առաջ մղել հայոց պատմության հանգուցային խնդիրները, որոնք Ադրբեջանի համար դարձել են պետական քաղաքականություն»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու վստահեցնում՝ միջազգային պատմագիտական շրջանակներում հայ եւ ադրբեջանցի պատմաբանների դերն ու կշիռը բոլորը շատ լավ գիտեն: Նրա կարծիքով՝ արդբեջանցիների կեղծիքով շարադրված պատմությանը հավատում են միայն պատմությունից հեռու կանգնածները: Պատահական չէ, որ իրենց «ես»-ը նրանք փորձեցին հաստատել ոչ թե գաղափարական պայքարում, այլ զենքի ուժով՝ հազարումի ուժերի օժանդակությամբ:

Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նաեւ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում եւ Մանկավարժական համալսարանում: Ապագա պատմաբաններին նա սովորեցնում է կարեւորը՝ դասեր քաղել պատմությունից, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պատմաբանների տարբեր սերունդներ եւս մեկ անգամ համոզվեցին դրանում: 1920 թվականի սեպտեմբերի 24-ի հայ-թուրքական եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների միջեւ զուգահեռները շատ են, անելիքները՝ նույնպես, ուրեմն՝ հետեւություններ անելու, դասեր առնելու իսկական ժամանակն է: 

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Պատրիկ Մալաքյան. «Եթե առերեսվենք մեր խնդիրներին, կլուծե՛նք դրանք»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Պատրիկ Մալաքյան. «Եթե առերեսվենք մեր խնդիրներին, կլուծե՛նք դրանք»

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական