Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անսացեք ձայնիս…

ԱԶԳ
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Այս հոդվածի հեղինակը 94 տարեկան պատկառելի տիկին է, նախկին մանկավարժ, մեր թերթի հնագույն ընթերցողներից, որն իր հավանած հոդվածները խնամքով կտրում ու պահում է իր փոքրիկ բնակարանում: Ինչի՞ համար, երեւի ինքը գիտի: Տիկին Լիդան օրերս անձամբ, հարեւանուհու ուղեկցությամբ, եղավ մեր խմբագրատանը: Հաճելի էր շփվել ավագ սերնդի մի այդպիսի ներկայացուցչի հետ՝ զուսպ, կազմակերպված, կոկիկ, արժանապատիվ պահվածքով: Գրական մաքուր հայերեն, կոնկրետ, առանց ծեքծեքումների խոսելաձեւ ու խորաթափանց աչքեր՝ իր խոսքերի թողած ազդեցությունը ստուգող: Եկել էր գրած հոդվածը ներկայացնելու, սովետական շրջանի հոդվածագիրների նման, որոնք համոզված էին, որ հոդվածն անձամբ պետք է հանձնել խմբագրին եւ տեղում ստանալ պատասխանը՝ կտպագրվի՞, թե՞ ոչ:

Վերցրեցի հոդվածը, ավելի ճիշտ՝ մի հաստլիկ տետր, որտեղ, ցույց տվեց, առանձնացված էր հոդվածը այլ գրությունների եւ, անխուսափելի, ոտնավորների հետ: Մաքուր, հրաշալի ձեռագիր, որ սիրտս լցրեց խանդաղատանքով: Զննող աչքերը կռահեցին դա: Բացատրեց՝ «Տարրական դասարանների ուսուցիչ եմ եղել 28 տարի»: Չէի կասկածում. պետություն ստեղծող, հայրենասիրություն ու հայրենատիրություն ջամբող սերնդի ներկայացուցիչ էր նստած իմ դիմաց: Քիչ էր մնում համբուրեի ձեռքը: Զսպեցի ինձ՝ խմբագրին նման վարվելակերպ թույլատրելի չէ հիմարաբանությամբ: Փոխարենը ասացի՝ անպայման կհրատարակենք, ինչը անում ենք հիմա՝ հրապարակելով Տիկնոջ հոդվածը, որն ավելի շուտ՝ պատգամ է մեզ, բոլորի՛ս: Նաեւ՝ թերահաս սերնդին, որին թվում է, որ աշխարհը, մենք, այն ենք՝ ինչ որ կանք, առկա է: Արագ, շատ արագ փոփոխվող աշխարհի հետ փոխվում են ակնկալիքները, մոռացվում: Հնադավանություն են համարվում այն արժեքները, որոնք նախորդ սերնդի ու սերունդների ստեղծածն են, ավանդները, որոնց շարունակողներն ու հետեւորդները դեռ մնում են, ինչպես տիկին Լիդան, իրենց միշտ արդիական խոսքով, հորդորով եւ, վերջապես, ազգային-տոհմական ավանդույթներով:

Ափսոս, որ չարքաշ, բազմաթիվ փորձություններով պնդացած, իմաստնացած, երկիր ու պետություն կերտած այդ սերունդը անցնում է: Լսենք նրանցից մեկի՝ տիկին Լիդա Անտոնյանի պատգամը ստորեւ:

***

Սովորական, առօրյա հարաբերություններն ապացուցել են, որ որքան էլ դրացիդ, հարեւանդ վատն է, ու դու բարդույթներ ունես նրա հետ, աշխատում ես ինչ-որ ձեւով հարթել, նորմալացնել հարաբերությունդ:

Սա վերաբերում է քո ազգակցին, հարեւանիդ, որից բաժանման սահմանը միայն մի պատ է ու ոչ մի տեսակ զենքով չի պաշտպանվում: Իսկ երկրների հարեւանության մասին խոսելիս պետք է հաշվի առնել նրա արած թշնամության չափն ու որակը:

Օրինակ, հայի ու թուրքի ի՞նչ հաշտության, նույնիսկ ընկերության մասին է խոսքը, երբ նա ոչ միայն կոտորել է մոտ երկու միլիոն հայրենակիցներիս, այլեւ սպառնացել` թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում:

Իմ մեջ խորը նստվածք կա. ոչ վաղ անցյալում տատիս եւ ուրիշների լալահառաչ պատմություններից, թե ինչպես ընկան Մկրտիչ ու Սուքիաս պապերս թուրք ասկյարի արձակած գնդակից եկեղեցու պատի տակ, թե ինչպես 1915 թ. փախեփախի ճամփին մորեղբորս մոր գրկից խլելով` թուրքերը բարուրը նետել են Բերկրի գետի մեջ:

Եվ դեռ` ինչքան, հազարավոր փաստերով պատմություններ կան թուրքերի կատարած եղերագործությունների մասին:

Վերջապես, բոլորովին թարմ, անմարդկային, անտառի գիշատչի նման վարմունքը չտեսա՞նք թուրքերի սերնդակից-ազգակից ազերիների կատարածը ղարաբաղյան դեպքերի կապակցությամբ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շուրջ տասնամյակ առաջ Հունգարիայում նենգաբար կատարված հայ սպայի սպանությունը ազերու ձեռքով:

Դարավոր թշնամու հետ բարեկամություն, ընկերություն, հարեւանություն քարոզող վախկոտ հաննեսներ, չհիշող իվաններ, ասացե՛ք, ինչպե՞ս մոռանանք այս բոլորը: Սրանք մոռանալու համար առնվազն պետք է դադարի գոյություն ունենալ մարդկային հիշողությունը: Ու մի բան էլ լավ է ասված, եւ հաստատ է` ով անցյալը մոռանում է, ապագա չունի:

Թույլ տվեք հարցնել. այդ դիվական միտքը ո՞ր հանձնաժողովը հղացավ, թե քանի որ Թուրքիան մեր հարեւանն է, եկեք հարեւանություն անենք:

Թշնամություն արած այդ ո՞ր հարեւանին են ներում: Թշնամուն պատժում են, չե՛ն ներում:

Ես ոխակալ չեմ եւ թշնամի չունեմ իմ ազգակիցների մեջ, բայց իմանալով հայոց պատմությունը, երբեք չեմ ների թուրքերին: Այսօրվա թուրքերի երակներում հոսում է իրենց պապերի արյունը: Ոչ մի վստահություն չունեմ, թե նրանք ազնիվ ու անխարդախ հարեւաններ կդառնան: Իրենց երկրից բացի որտեղ էլ լինեն, նրանց հետեւից բոլորն ասում են` «Այստեղով թուրքն է անցել»…

Ես շատ մարդկանց բերանից եմ լսել, երբ մեկը մյուսին վիրավորելու համար ասի. «Հո դու թուրք չե՞ս, չե՞ս հասկանում»: Ուրեմն նման վատ ու վանդալիզմով տառապող հարեւանի հետ պետք է վարվել «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով:
Հարգարժան հայրենակիցնե՛ր, որ հղացել եք «Հայ-թուրքի հաշտեցման հանձնաժողով» ստեղծել, ի՞նչ է, ուզում եք մոռանանք հայ դատը՞ (հայկական հա՞րցը):

Չէ՞ որ վեհ նպատակներ ունենք` պահանջատեր ենք, երազում ենք «Արեւմտյան Հայաստանի» ու «Արեւելահայաստանի» միավորմամբ միացյալ, ազատ ու անկախ, ժողովրդավար, բազմակուսակցական Հայաստան տեսնել: Ով չի կարդացել, թող կարդա՛. Ստ. Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին», Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն», Հ. Շիրազի «Դանթեական առասպել», Վ. Մավյանի «Միացող հոգիներ», Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» եւ շատ ուրիշ նման գործեր:

Ուրեմն այժմ եւ երբեք, ոչ մի իշխանավոր իրավունք չունի ժողովրդիս զրկելու վերը նշված երազանքը իրականություն դարձնելու գաղափարից:

Ես գիտակից ծնող եմ եւ ուզում եմ իմ զավակներին հիշեցնել Վարդանանց պատմությունը: Մեր արժանավոր, վաղնջական նախնիք անցան հազկերտների թրերի տակից, նահատակվեցին, բայց սերունդներին ապրեցնելու իրավունքով փրկեցին հայրենիքն ու հավատը: Այսօր հաշտվելով դարավոր թշնամու հետ (իբրեւ հարեւանի), նույնն է, թե մոռանալով անցյալի դավերն ու դասերը, մեր վիզը հոժարակամ դնենք գիլիոտինի տա՞կ:

94 տարեկանի իրավունքով, հայ մայրերի բերանով խնդրում եմ. իշխանություն ունեցող այրե՛ր, անսացեք ձայնիս…:

Թոշակի անցած մանկավարժ` ԼԻԴԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Նախորդ գրառումը

25-րդ ժամը՝ երբ ժամանակը այլեւս չի պատկանում մեզ

Հաջորդ գրառումը

Արտեմ Փաթափության. «Ես Ամերիկային եմ պարտական իմ հաջողությունների համար: Բայց այժմ նրա գիտական ապագան վտանգված է»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արտեմ Փաթափության. «Ես Ամերիկային եմ պարտական իմ հաջողությունների համար: Բայց այժմ նրա գիտական ապագան վտանգված է»

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական