Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անատոլի Սիդորով. «ՀԱՊԿ-ն ամեն ինչ կանի, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխըմբռնելի լուծում գտնվի»

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Փետրվարի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղակայված ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մամուլի ասուլիսը՝ «Հրամանատարության եւ հրամանատարության համատեղ պատրաստության արդյունքները. 2022 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների վերահսկման մարմիններն ու կազմավորումները եւ 2023 թվականի նպատակները» թեմայով:

Միջոցառման ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը գնահատեց կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել 2022 թվականին ՀԱՊԿ զորքերի գործունեության հիմնական արդյունքների եւ ամբողջականության մասին:

Բացի դահլիճում ներկա ԶԼՄ գործակալությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաեւ՝ «ԱԶԳ»-ի հատուկ թղթակցից, միջոցառմանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան) մամուլի ծառայությունների եւ հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն իր ծավալուն ելույթում մանրամասն եւ համակողմանի անդրադարձավ 2022 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների եւ ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության արդյունքները եւ նշեց, որ 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ հավաքականի ուժերը, Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրումից ի վեր 30 տարվա մեջ առաջին անգամ, ներգրավվել էին Ղազախստանի տարածքում՝ երկրի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացման հետ կապված:

Դրանք ներառում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

– Այնուամենայնիվ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ եւ լարված,- նշեց Անատոլի Սիդորովը:

«Իրավիճակը, դժբախտաբար, լարված է, հիմնական մարտահրավերը ՀԱՊԿ-ի եւ դրա առանձին անդամ երկրների ներքին կացության քայքայմանն ուղղված արեւմտյան որոշ էլիտաների ապակայունացնող գործունեությունն է»,- ասաց գեներալ-գնդապետը:

Նրա փոխանցմամբ` ուշադրության կենտրոնում են մնում ընդհուպ Բելառուսի եւ Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի մոտեցումը եւ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Բալթյան երկրների ագրեսիվ հռետորաբանությունը:

«Այդ պայմաններում, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության վտանգի բարձր աստիճանը, Կովկասում Հավաքական անվտանգության շրջանում ճգնաժամի սրմանը նպաստում են այդ տարածքում ամրապնդվելու, Կասպյան պաշարներին հասնելու եւ Կենտրոնական Ասիա ուղիղ մուտք ապահովելու առանձին երկրների փորձերը»,- հայտարարեց Սիդորովը:

Նա նաեւ պնդեց, որ Վաշինգտոնը սատարում է միջազգային ահաբեկչությունը, երիտասարդներին փորձում է ներգրավել ծայրահեղական ակտիվության մեջ եւ դրանով լարվածություն է ստեղծում Կենտրոնասիական տարածաշրջանում:

«Արդյունքում՝ Արեւմուտքի կողմից ճգնաժամեր եւ ռազմական հակամարտություններ հրահրելու, գունավոր հեղափոխություններ կազմակերպելու, ահաբեկիչներին սատարելու եւ անցանկալի երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունը ՀԱՊԿ-ի շուրջ ապակայունացման գոտի է ստեղծում»,- ասաց Անատոլի Սիդորովը:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելեց, որ Արեւմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, եւ այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի:

«Ազգ»-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ինչ-որ մի փուլում որոշում կայացվի, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ օպերացիային մասնակցեն նաեւ ՀԱՊԿ ուժերը,- Անատոլի Սիդորովը պատասխանեց.

– Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի…

 ՀԱՊԿ-Հայաստան խնդրի համատեքստում անդրադառնալով Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն Հայաստանին պաշտպանել: «Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ներգրավում, ապա կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, եւ ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն  կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել»:

 Անատոլի Սիդորովը նշեց, որ լրատվամիջոցներում հաճախ տեղեկություններ են շրջանառվում, թե ՀԱՊԿ-ն իր անդամին օգնություն չի ցուցաբերում, բայց ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում: Ըստ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի՝ միշտ չէ, որ ռազմական ուժերով գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն է լինում, «երբեմն պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը»:

 «Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցան վատթար իրադարձություններ: Ավելին, եղել են զոհեր ե՛ւ զինվորականների, ե՛ւ խաղաղ բնակիչների շրջանում, ու գրանցվել են տարածքային, զինտեխնիկայի կորուստներ»,- ասաց նա:

 Սիդորովը հիշեցրեց, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետո տեղի ունեցավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստան առաքելություն ուղարկել՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ:

«Մենք փորձել ենք առավելագույնս օբյեկտիվ վերլուծություն կատարել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է, եւ զեկույց ենք ներկայացրել պետությունների ղեկավարներին: Հետո արդեն որոշում են կայացնում պետությունների ղեկավարները»,- նշեց Սիդորովը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխըմբռնելի լուծում գտնվի: 

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Հաջորդ գրառումը

Արցախը դրախտի դարպաս է…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախը դրախտի դարպաս է...

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական