Դամասկոսի դատարանը Բաշար ալ-Ասադին մահապատժի է դատապարտել

Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին մահապատժի է դատապարտել՝ մարդկության դեմ հանցագործությունների, սպանության և կտտանքների մեղադրանքով. հայտնել է SANA գործակալությունը։
Դատարանը նաև մահապատժի է դատապարտել Բաշար ալ-Ասադի եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, և անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ատեֆ Նաջիբին։ Բաշար և Մահեր ալ-Ասադները դատապարտվել են հեռակա կարգով։ Ավելին, նրանց ձերբակալման միջազգային օրդեր է տրվել։
Բաշար ալ-Ասադի զարմիկ Աթեֆ Նաջիբը ներկա է եղել դատական նիստին։ 2011 թվականին նա ղեկավարել է Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչությունը։ Նաջիբը մեղադրվում է սպանության, խոշտանգումների և սպանությունների հրահրման մեջ։
Նշենք, որ Բաշար ալ-Ասադը տապալվեց 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո նա և իր ընտանիքը լքեցին Սիրիան և փախան Ռուսաստան։
