Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր վրեժի մագիլները հիմա էլ «Հայոց պատմության» մեջ խրեցիք

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարդենիսցի պատմաբան Անի Մելքոնյանն ահազանգում է. «Վերապատրաստում» անվան տակ հայոց պատմության ուսուցիչներին պարտադրում են 2023թ-ի սեպտեմբերից դասավանդել այն այլանդակ ու թրքահաճո դասագրքերով, որոնց դեմ պայքար էինք մղում` երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի գլխավորությամբ:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, իմ դասախոսին տված խոստմանը եւ հայոց պատմությանը ու չեմ մասնակցելու հայ երեխաներին այլասերելու, հայոց պատմության հերոսական էջերը ջնջելու ոճրագործությանը, եւ եթե անգամ մնամ դպրոցում, ԱՂԲԱՄԱՆՆ ԵՄ ՆԵՏԵԼՈՒ մեզ պարտադրվող ԱՂԲԸ, որին «Հայոց պատմության դասագիրք» անունն են տվել: Ես դասավանդելու եմ 2016-2017թթ-ին տպագրված դասագրքերով:

Բավական չէ, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ԿԳՄՍՆ-ը խմբագրեց դպրոցներից, այն տարրալուծեց տարբեր առարկաների մեջ, նախարարը հայտարարեց, որ խնդիրը քննարկման ենթակա չէ, որոշումը վերջնական է ու հստակ՝ «Հայ եկեղեցու պատմությունը»՝ որպես առանձին առարկա, այլեւս չի դասավանդվելու դպրոցում, հիմա էլ Հայոց պատմության հետեւից են ընկել:

Ա՜յս աստիճան ատել հայկականն ու ազգայինը, այսքա՜ն ոխերիմ թշնամի լինել այն ազգին ու երկրին, որից «սերվել են»: Ի՞նչ է պատահել ձեզ հետ ձեր անցյալում, որ մի ամբողջ երկրից ու ժողովրդից այսքան դաժանորեն վրեժ եք հանում:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը ձեզ համար է ասել՝ դուք մեռոնին էլ թույն կխառնեք:
Ես ունեմ դպրոցահասակ երեխա, որին դեռ մի քանի տարի առաջ՝ սեպտեմբերին, անձամբ եմ խնդրել՝ «Հայ եկեղեցու պատմության» ու «Հայ ժողովրդի պատմության» դասերն առանց ինձ չսովորես:

Դուստրս նեղսրտած զարմացավ՝ չե՞ս վստահում, որ լավ կսովորեմ, ուզում ես ստուգե՞լ ինձ:

-Ո՛չ, պատճառն ուրիշ է. ուզում եմ քեզ հետ սովորել այդ առարկաները: Ես «Հայ եկեղեցու պատմություն» ընդհանրապես չեմ անցել, իսկ «Հայոց պատմությունը» մեր ժամանակ ուրիշ ծրագրով էր՝ ոչ շատ խորացված:
Արդեն 3 տարի՝ միասին ենք սովորում այդ առարկաները: Չեմ ասի, թե փայլուն դասագրքեր են, հրաշալի մատուցված: Իրադարձություններն ավելի մատչելի, պարզ հայերենով ներկայացնելու կարիք կա. տեղեկատվությունը երբեմն դժվարամարս է, խիստ ակադմիական գրված, բայց որ ձեր գլուխը ցավում է, կտրում գցո՞ւմ եք այն, թե գլխացավն եք բուժում:

Հիմա ՀՀ իշխանությունները բառացիորեն գլխատում են բոլոր ոլորտները, իսկ որ ամենասարսափելին է՝ մագիլները հասցրին կրթությանը, դպրոցին:
Պատմաբան Անի Մելքոնյանը շարունակում է. «Իմ աշակերտը պետք է իմանա Մեծ Հայքի 15 նահանգների, Արատտայի, Միտաննիի, Հայասայի, Նաիրիի մասին, իմ աշակերտը պետք է իմանա, որ համահայկական առաջին պետությունը Վանի (Ուրարտու) թագավորությունն է, իմ աշակերտը պետք է իմանա Վաչագան Բարեպաշտի մասին, Փառիսոսի թագավորության մասին, իմ աշակերտը պետք է ճանաչի Արցախի մելիքներին, իմանա Արցախի սղնախների մասին:

Իմ աշակերտը պետք է իմանա հայերին բնաջնջելու թուրքական հարատեւ ծրագրի մասին, պետք է իմանա Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի` հայ կամավորական ջոկատների (Անդրանիկի, Դրոյի, Քեռու) մասին, պետք է ճանաչի հերոս Նժդեհին, իմանա Հայ առաքելական եկեղեցու ազգապահպան գործունեության մասին:

Իմ աշակերտը պետք է իմանա Արցախի ազատագրական շարժման, Շուշիի ազատագրման, արցախյան պատերազմի հերոսների մասին, պետք է իմանա, որ համակեցություն թուրքի հետ անհնար է, պետք է ամեն օր աղոթքի պես կրկնի, որ թուրքը ԹՇՆԱՄԻ Է, եւ խաղաղություն կլինի միայն Հայաստանի հաղթանակով ու Լեռնային եւ Դաշտային Արցախի ազատագրումով:

Իմ աշակերտը պետք է ճանաչի Արշավիր Շիրակյանին, Արամ Երկանյանին, Արտաշես Գեւորգյանին, նմանվի Թեհլիրյանին ու դավանանք դարձնի հայոց «ՆԵՄԵՍԻՍԸ»:
Ուսուցչուհու կոչը կոչնակի պես է հնչում: Նրան պետք է միանա մանկավարժական ամբողջ հանրույթը:

Ավերելու նույն ձեռագրով հասել են հայոց անցյալի պատմությանը, հայի ինքնության, նկարագրի ոչնչացմանը: Ինչո՞ւ է իշխանությունը առաջին հերթին թիրախավորել հենց Հայ եկեղեցին ու պատմությունը, ուրիշ առարկաներ չկա՞ն, մյուս դասագրքերը կատարյա՞լ են, անթերի՞ են, այնտեղ «խմբագրելու», փոխելու, հանելու, «կրթության բարձրագույն չափորոշիչներին» համապատասխանեցնելու կարիք չկա՞:
Սրան այլ անուն տալ հնարավոր չէ, քան միտումնավոր, կանխամտածված, լավ ծրագրված թշնամանք ՀԱՅԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ:

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու մասին բազմիցս է հայտարարվել: Իրավապահ, դատական համակարգերը աշխատավարձի բարձրացմամբ լռեցնելու ձեւը գտել են ու որոշել այն կիրառել նաեւ մանկավարժության մեջ: Աշխատավարձը բարձրացրու, այսինքն՝ փողով փակիր մանկավարժի բերանը, ու նա երեխաներին կդասավանդի իրեն դեմ տված որեւէ դասագրքո՞վ: Այսպես չի՞ ստացվում արդյոք:
Այսպես է կարծում նաեւ մանկավարժ Անի Մելքոնյանը.

«Եթե կարծում եք, որ աշխատավարձի բարձրացում խոստանալով կարող եք ինձ ստիպել հայ երեխային ասել, որ Վանի (Ուրարտու) թագավորությունը հայկական չէ, որ Երվանդունյաց թագավորությունը մի փոքրիկ ու թույլ իշխանապետություն էր, համոզել, որ Փառիսոսի թագավորությունը, Արցախի մելիքները, Արեւմտյան Հայաստանը, Հայոց ցեղասպանությունը, Անդրանիկն ու Նժդեհը գոյություն չեն ունեցել, ապա չարաչար սխալվում եք, որովհետեւ ԵՍ ՉԵՄ ԾԱԽՎՈՒՄ, հոգիս էլ սատանային չեմ ծախել, որ մասնակցեմ հայ ազգի «սպիտակ ցեղասպանության» ծրագրին»:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանի տկարության մասին շահարկումներն ուշագրավ են…

Հաջորդ գրառումը

Արդյոք ժամանակը չէ՞

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Արդյոք ժամանակը չէ՞

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրում է. Միջին հեռավորության իրանական բալիստիկ - 50 հրթիռ առաջին օրը, - 40 հրթիռ երկրորդ...

ԿարդալDetails

Իսրայելական զինուժը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին

17/06/2025

Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց գումարի դիմաց բանակից ազատվելու իր հեղինակային նախագծին

17/06/2025

Ուղիղ. ԱԺ վերջին քառօրյան՝ ամառային արձակուրդից առաջ

17/06/2025

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական