Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կորին Զարզավաթճյանի «Ռոզը Դիարբեքիրից»

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիական «Պրես դը լա սիտե» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել ֆրանսագիր հայազգի գրող Կորին Զարզավաթճյանի «Ռոզը Դիարբեքիրից» վեպը: Սա մի ճամփորդություն է դեպի հայ ընտանիքի սիրտը եւ պատմությունը մի երիտասարդ աղջկա, որն ունի մի կիրք՝ թատրոնը եւ մեկ երազանք՝ հանդիպել ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Սառա Բեռնարին: Սակայն մենք գտնվում ենք 1894 թվականի Օսմանյան կայսրության մի նահանգում, որտեղ ազատության երազանքները դժվար է իրականացնել, հատկապես կնոջ համար: Դիարբեքիրում Հակոբյանների ընտանիքն ապրում է ավանդույթի եւ արդիականության միջեւ: Մինչ ավագ եղբայրները ուսման են մեկնում Եվրոպա, ընտանիքի կրտսեր զավակին՝ ջերմեռանդ ու վճռական Ռոզին, ի վերջո հաջողվում է հասնել Կոստանդնուպոլիս եւ տեսնել հյուրախաղերի եկած «Աստվածային Սառայի» խաղարկությունը: Ֆրանսիական մշակույթի երկրպագու Ռոզը, թվում է, շատ մոտ է իր երազանքների իրականացմանը, բայց «Կարմիր սուլթանի»՝ Աբդուլ Համիդ 2-րդի հայահալած քաղաքականությունը նոր խնդիրներ է բացում երիտասարդ աղջկա առաջ…

Ըստ վեպի ծանուցման՝ «Ռոզը Դիարբեքիրից» վեպը վկայում է բացառիկ կանանց խիզախության եւ ըմբոստության մասին, ներկայացնում է հայ ժողովրդի պատմության քիչ ծանոթ էջերից մեկը եւ հարգանքի տուրք մատուցում 19-րդ դարավերջին ի նպաստ հայության գործած ֆրանսիացի անհատականություններին: «Մի ընտանեկան որմնանկար՝ արեւելյան զգացողությամբ, ողբերգական եւ միաժամանակ՝ շռայլ»:

Կորին Զարզավաթճյանը գրող եւ դերասանուհի է: Մինչ «Ռոզը Դիարբեքիրից» վեպը նա եղբոր՝ Ռիշար Զարզավաթճյանի հետ համահեղինակել է «Հայկական խոհանոց» (2017, առաջաբանը՝ ճանաչված երաժիշտ Անդրե Մանուկյանի) եւ «Հայաստանը եւ հայերը A-ից մինչև Z» (2020) հատորները:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ծովերը նվաճած հայ առեւտրականները»

Հաջորդ գրառումը

«Ամենամեծ երկինքը Շիրակում է». Բացվեց Շուշան Վարդանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

«Ամենամեծ երկինքը Շիրակում է». Բացվեց Շուշան Վարդանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական