Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

101 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԹՈՌԸ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ.Ծ.

Հուլիսի 11-ին 101 տարեկանում վախճանվել է իր գիտակցական կյանքը պապի հիշատակին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման նրա որդեգրած դիրքորոշմանը նվիրաբերած Հենրի Մորգենթաու III -ը: Գերմանացի հրեա հայտնի ընտանիքի շառավիղներից, Մորգենթաու III-ը որդին էր նախագահ Ֆրանքլին Դ. Ռուզվելտի գանձապետարանի քարտուղարի, ավագ եղբայրըՙ Մանհաթենի շրջանային արդարադատության նախկին քարտուղար (նախարար) Ռոբերտ Մ. Մորգենթաուի եւ զարմիկըՙ Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող Բարբարա Թաչմանի: Հասակ էր առել Վաշինգտոնի եւ Նյու Յորքի քաղաքական եւ գրական շրջանակներում, չնայած որպես հրեայի երբեմն, իր իսկ խոստովանությամբ, իրեն «օտար» է զգացել այդ միջավայրերում: Բայց դա օգնել է, որ դառնա «լավ պատմությունների հեղինակ» ինչպես կինոյում, այնպես էլ տպագիր մամուլում: Որպես հեռուստատեսային պրոդյուսեր հիմնել է «Prospects of Mankind» (Մարդկության հեռանկարները) խորագրով շաբաթական շոուն, նախկին առաջին տիկին Էլեոնոր Ռուզվելտի հովանավորությամբ, որը կլոր սեղանի շուրջ քաղաքական, հասարակական եւ ակադեմիական քննարկումներ է ծավալել այդ բնագավառներում ճանաչված մասնագետների մասնակցությամբ: 1963-ի «The Negro and the American Promise» (Նեգրը եւ ամերիկյան խոստումը) հեռուստատեսային ծրագիրը դեմ առ դեմ հարցազրույցներ է անցկացրել Մարտին Լութեր Քինգ կրտսերի, Մալկոլմ X-ի, Ջեյմս Բոլդուինի եւ ուրիշների հետ: Նրա հեռուստատեսային նախագծերը արժանացել են մրցանակների:

1999-ին Հայ դատի ազգային ինստիտուտն ու Ամերիկայի հայկական համագումարը կազմակերպել են նրա այցը Հայաստան, որտեղ նրան մեծարել են ՀՀ գիտությունների ակադեմիայում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ Երեւանի քաղաքապետարանում: Այդ առթիվ նա նշել է, որ իր պապի համար մեծ նշանակություն է ունեցել հայերին փրկելն ու Մերձավոր Արեւելքի նպաստամատույց ընկերության հիմնադրումը: «Նա հաճախակի է պատմել այդ ոլորտներում իր գործադրած ջանքերի մասին», ասել է:

«Հայ ժողովուրդը իսկական մի բարեկամի կորցրեց, ով լավատեղյակ լինելով իր պապիՙ դեսպան Մորգենթաուի անցած ուղուն, ամբողջ կյանքում եղել է հայ ժողովրդի կողքին», նշել է մահվան կապակցությամբ Հայկական համագումարի նախագահ Քարոլին Մուգարը :

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», 2010-ին Բոստոնից Վաշինգտոն տեղափոխվելով Հենրի Մորգենթաու III-ը իր հարյուրամյակի շեմին սկսել է բանաստեղծություններ գրել իր պատանեկան հիշողությունների եւ ծերունական մտածկոտությունների մասին: Դրանք անցյալ տարի հրատարակվել են «Մի կիրակի քավարանում» (A Sundey in Purgatory) ընդհանուր խորագրի ներքո:

Նկար 1. Մորգենթաու III-ը իր որդիների հետ Երեւանի Ցեղասպանության թանգարանում:

Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Լրահոս

Առկա կառույցների ճիշտ օգտագործումը օգնելու է զսպելու իշխանությունների ախորժակը՝ հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով մի զանգված. Աղաջանյան

14/07/2026

Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ ճանաչում է այլոց և սեփական արժանապատվությունը, այսօր հայտնվել է  մի վիճակում, որի...

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական