Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան ՌԴ Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ մեկնարկել է Мир-19 կորոնավիրուսային դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը:
«[Կլինիկական փորձարկումների] առաջին փուլն ավարտված է: Դեղամիջոցն անվտանգ է և լավ է հանդուրժվում: Հետազոտությունների երկրորդ փուլը սկսվել է արդեն կորոնավիրուսով հիվանդների շրջանում», ասել է նա:
Սկվորցովայի խոսքերով, կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի ավարտից հետո հնարավոր կլինի անցնել դեղամիջոցի գրանցմանը: Նախատեսվում է դեղը գրանցել մինչ ամառվա վերջ: