Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Բլինկեն․ Բայդենը չէր փորձում մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէր փորձում մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին:

«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե որևէ մեկին մեղադրել: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: