Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
- Հրապարակախոսություն

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ, եւ թե ռեգիոնալ հարցերի։

Այս հեռախոսազրույցն առաջին հերթին ուշադրության է արժանի նրանով, որ Մերցի եւ Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Իլհամ Ալիեւի Գերմանիա կատարած այցից անմիջապես հետո։ Սա աներկբա նշանակում է, որ Փաշինյան–Մերց հեռախոսազրույցը կապված է այդ այցի, այդ այցի ընթացքում քննարկված որեւէ հարցի հետ։ Իսկ, եթե խոսենք ավելի ստույգ, ապա մեծ հավանականությամբ՝ Մերցը Ալիեւի հետ քննարկումներից հետո Փաշինյանի հետ է խոսում ինչ որ բան համոզելու համար։ Այստեղ գործում է դասական մեխանիզմը, որի մասին խոսել եմ բազմիցս՝ եվրոպացիների համար նպատակ է Հայաստանի հանձնառությունների միջոցով Ադրբեջանի հետ ստրատեգիական պայմանավորվածությունների գալը։ Նույնն իհարկե ամերիկացիների համար, պարզապես ներկայումս ԱՄՆ ու Եվրամիության ստրատեգիական նպատակները փոքր ինչ տարբեր են։

Մյուս կողմից, սակայն, հարկ է իրավիճակը դիտարկել այլ ռակուրսով էլ։ Մասնավորապես, երեկ ես անդրադարձա, որ Ալիեւը Բեռլինում հաստատել է, որ Բաքվում եղել է Գերմանիայի ու ՌԴ պաշտոնյաների հանդիպում։ Թե ինչ են խոսել, պարզ չէ, Ալիեւն էլ հայտարարել է, թե իրեն դա հայտնի չէ։ Բայց, բարձրաձայնումն ինքնին ուշագրավ է եւ, թերեւս, չէր կարող լինել առանց հանդիպած կողմերի համաձայնության։

Հարց կառաջանա, թե այս պարագայում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը, եթե Բաքվում են հանդիպել Գերմանիայի եւ Ռուսաստանի պատվիրակները։ Այստեղ այդուհանդերձ ուշադրություն կհրավիրեմ մի հանգամանքի։ Ո՞վ էր բացակայում Հայաստանում մայիսի սկզբին տեղի ունեցած եվրագագաթնաժողովային խրախճանքին։ Այո՝ ԵՄ առաջատար պետություններից մեկի կանցլերը՝ Մերցը։

Ինչու՞ էր Մերցը իրեն հեռու պահել Երեւանում կազմակերպված այդ հավաքից։ Արդյո՞ք դա ակնարկ էր կամ ազդակ էր Մոսկվային։ Եվ կարո՞ղ էր դա նշանակություն ունենալ հետո Բաքվում կայացած հանդիպման համար։

Կարծում եմ, որ առնվազն հարց է:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Նախորդ գրառումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

Հաջորդ գրառումը

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական