Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առչվում էր Նարեկ Կարապետյանին անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։
ԿԸՀ–ի համաձայնությունը ստանալուց հետո դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:
ԿԸՀ–ն քննարկման առարկա չի դարձրել Կարապետյանին ազատությունից զրկել թույլ տալու միջնորդությունը։ ԿԸՀ Նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի ուշ պարզաբանել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը, քանի որ հարցը հանձնաժողովի լիազորությունների շրջանակներից դուրս է։










