Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Սպասելին չեմ կարող ասել, բայց հասկանալի է: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասելի՞ էր, որ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավորն ինքնաբացարկ կհայտնի և կհրաժարվի գործը քննելուց:

«Չեմ կարծում, որ այս երկրում կա որևէ դատավոր, ով կուզենա նման գործով լինել դատավոր: Այս առումով հասկանալի է:

Հույս ունեմ, որ չի գտնվի այնպիսի դատավոր, որը նման խայտառակ գործ քննության կառնի, կամ էլ եթե համաձայնվի, կարծում եմ՝ գործը պետք է կարճվի, այսինքն՝ միանգամից ավարտը տա:

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ ուղղակի կարճեր քրեական գործը, որպես դատավոր նա այդ հնարավորությունն ուներ»,-նշել է նա: