Այսօր ոչ թե Վեհափառն էր կանգնելու դատարանի առաջ, այլ՝ դատարանը Վեհափառի. Հակոբ Բադալյան

Վեհափառի պաշտպան Զոհրաբյանը հայտնել է, որ դատավորը ինքնաբացարկ է հայտնել եւ փաստորեն հրաժարվել է մասնակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պրոցեսին։
Իհարկե Հայաստանում կգտնվի դատավոր, որը կհայտնի այդ պրոցեսում ներգրավվելու պատրաստակամություն, հարցը դա չէ։ Բայց, նախ արժե արձանագրել դատավորի քայլը, ըստ իս՝ պատվարժան քայլը, թեեւ չեմ տիրապետում մանրամասներին եւ գուցե շտապում եմ գնահատականի հարցում, բայց՝ բոլոր դեպքերում։
Ու նաեւ հիշեցնեմ նախօրեի գրառումս, որ այսօր ոչ թե Վեհափառն էր կանգնելու դատարանի առաջ, այլ՝ դատարանը Վեհափառի։ Եվ դատավորի ինքնաբացարկը թերեւս հաստատեց այդ մեկնաբանությունս։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
