Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իշխանությունները փորձում են վնասել եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ինքնավարությունը․ Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարարել է, որ իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը վնասելու և ինքնավարությունը սահմանափակելու ուղղությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում դիմելով հավաքվածներին՝ Վեհափառ Հայրապետն ասել է, որ, իր գնահատմամբ, փորձեր են արվում եկեղեցին ենթարկել իշխանությունների կամքին, ինչպես նաև քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առաջ ձևափոխել ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները։