Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Վեհափառը հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ դատարանից ուղևորվեց դեպի իր նստավայր

Քիչ առաջ դատարանի դահլիճից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին բակում հավաքված բազմությունը դիմավորեց «Վեհափառ» բացականչություններով։

Վեհափառը, հոգևորականության և հավատացյալների հետ միասին, հոգևոր երաժշտության հնչյունների ներքո ուղևորվեց դեպի իր նստավայր։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը տեղի էր ունեցել դռնփակ և տևել էր մի քանի րոպե։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել ևհրաժարվել գործը քննելուց։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը մակագրված էր դատավոր Հակոբ Մանուկյանին: