Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված է:

Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական հարթակում գրեց.

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնագիրի նախագիծը վերջնականապես ստորագրվել է: Շնորհավորում եմ բոլորին: Սույնով ես լիովին թույլատրում եմ Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ առանց անցման տուրքերի, եւ միաժամանակ հրահանգում եմ անհապաղ վերացնել Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակումը: Խաղաղության նավե՛ր, գործարկեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»:

Այդ հայտարարությունը հաստատեց նաեւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ տեղեկացնելով, որ ավարտվել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ պատերազմի ավարտին վերաբերող բանակցությունների (Իսլամաբադի բանակցություններ) շրջանակում մշակված փոխըմբռնման հուշագրի տեքստի համաձայնեցումը:

Այսպիսով, ամիսներ շարունակվող ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք սկզբում ընթանում էին Պակիստանի, իսկ ավելի ուշ՝ Քաթարի միջնորդությամբ, կողմերը կարողացան հասնել նախնական համաձայնության: Այն դեռեւս վերջնական կարգավորում չէ, սակայն հիմք է ստեղծում համապարփակ համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների համար:
Ձեռքբերված պայմանավորվածությունը հաշվի է առնում ինչպես 2025 թվականի հունիսյան 12-օրյա, այնպես էլ 2026 թվականի փետրվար-մարտ ամիսների 40-օրյա պատերազմի քաղաքական եւ ռազմավարական արդյունքները: Այլ կերպ ասած՝ դիվանագիտական գործընթացն ակտիվացավ այն պահին, երբ ռազմական ճանապարհով այլեւս հնարավոր չեղավ հասնել նախապես հայտարարված նպատակներին:

ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը եւ Իրանի քաղաքական ու ռազմական ղեկավարության դեմ իրականացված գործողություններին նախորդած շրջանում Վաշինգտոնը ձեւակերպել էր մի շարք հստակ նպատակներ՝ Իրանում վարչակարգի փոփոխություն, հրթիռային ծրագրի սահմանափակում, միջուկային ծրագրի ապամոնտաժում եւ տարածաշրջանային դաշնակիցներին («պրոքսի ուժերին») ցուցաբերվող աջակցության դադարեցում:

Սակայն ռազմական գործողությունների մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ անց ակնհայտ դարձավ, որ վարչակարգի փոփոխության ծրագիրը չի իրականանում: Վաշինգտոնի հաշվարկներով՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ գործողությունները պետք է հանգեցնեին ներքին անկայունության, զանգվածային բողոքների եւ իշխանության տապալման: Ըստ ամենայնի, նման սցենար էր նախատեսում նաեւ Մոսադի այն ժամանակվա ղեկավար Դեյվիդ Բարնեան: Սակայն Իրանի պետական կառավարման համակարգի ճկունությունը, անվտանգության կառույցների կազմակերպվածությունը եւ ղեկավարության ցանցային կառուցվածքը թույլ չտվեցին այդ ծրագրի իրականացումը:

Պակաս կարեւոր չէր միջուկային ծրագրի հարցը: Թրամփի վարչակազմի համար առանցքային նշանակություն ունեին երկու խնդիր՝ «զրոյական հարստացման» սկզբունքի պարտադրումը եւ հարստացված ուրանի պաշարների ոչնչացումը կամ վերահսկողության տակ վերցնելը:

2025 թվականի հունիսյան առաջին պատերազմից հետո Թրամփը հայտարարեց, թե Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է: Սակայն հետագա պաշտոնական գնահատականները ցույց տվեցին, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: Հենց այդ պատճառով միջուկային թեման տեղափոխվեց բանակցային օրակարգ՝ ռազմական ճանապարհով չլուծված խնդիրը քաղաքական մեխանիզմներով կարգավորելու նպատակով:

Նույն տրամաբանությունն էր գործում նաեւ 40-օրյա պատերազմից առաջ: Իրանի դիմադրողականությունը Վաշինգտոնին մղեց նոր ռազմական գործողությունների՝ «իրանական թնջուկի» վերջնական լուծման ակնկալիքով:

Սակայն երկրորդ պատերազմը նույնպես չապահովեց ցանկալի արդյունքը:

Իրանից հարստացված ուրանի պաշարների դուրսբերման ծրագիրը չիրականացավ: Թրամփը հետագայում դա բացատրեց այն հանգամանքով, որ նման գործողությունը պահանջելու էր ամերիկյան զինուժի երկարատեւ ներկայություն Իրանի տարածքում: Փաստացի սա նշանակում էր, որ միջուկային խնդրի ռազմական լուծման տարբերակը սպառվել է:

Նույն պատկերն է հրթիռային ծրագրի հարցում: Եթե պատերազմի նախօրեին դրա սահմանափակումը ներկայացվում էր որպես առաջնահերթ նպատակ, ապա ձեռքբերված փոխըմբռնման հուշագրում այդ թեման ընդհանրապես չի հիշատակվում:

Ավելին, 40-օրյա պատերազմի ընթացքում հրթիռային համակարգերը դարձան Իրանի ռազմական ռազմավարության առանցքային գործիքը՝ ցույց տալով, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել այդ կարողություններից:

Հատկանշական է նաեւ, որ բանակցությունների ավարտական փուլում Թրամփն արդեն խոսում էր ոչ թե «զրոյական հարստացման», այլ ուրանի հարստացման սահմանափակ մակարդակների մասին, որոնք չեն կարող ծառայել ռազմական նպատակների: Այս փոփոխությունն ինքնին վկայում է ԱՄՆ դիրքորոշման էական վերանայման մասին:

Փաստորեն, Իրանին հաջողվել է պահպանել ուրանի հարստացման սկզբունքային իրավունքը: Քննարկման առարկա կարող են լինել միայն այդ գործընթացի ծավալներն ու ժամկետները: Այդ իմաստով ձեռքբերված պայմանավորվածությունն ավելի շատ արտացոլում է ուժերի իրական հարաբերակցությունը, քան Վաշինգտոնի սկզբնական պահանջները:

Համաձայնության ամենակարեւոր արդյունքներից մեկը, թերեւս, Հորմուզի նեղուցի հարցն է: Թրամփի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ նեղուցը շարունակելու է գործել բաց ռեժիմով: Իրանը, իր հերթին, ընդգծեց, որ անցման տուրքեր չեն գանձվի, սակայն նավագնացության անվտանգությունն ու ուղեկցման ծառայությունները կմնան վճարովի՝ միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան:

Սակայն խնդրի էությունը միայն վճարների հարցը չէ: Վերջին պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի հնարավոր արգելափակման թեման հերթական անգամ ցույց տվեց, որ Իրանը պահպանել է համաշխարհային էներգետիկ հաղորդուղիների վրա ազդելու կարեւոր լծակներ: Անկախ նրանից՝ այդ հնարավորությունը երբեւէ կկիրառվի, թե ոչ, դրա գոյությունն ինքնին ձեւավորում է տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների հաշվարկները:

Այս հանգամանքը Թեհրանին տրամադրում է ոչ միայն զսպման միջոց, այլեւ արտաքին քաղաքական ազդեցության լրացուցիչ գործիք:

Նույնքան ուշագրավ է, որ ձեռքբերված համաձայնության մեջ որեւէ հիշատակում չկա Իրանի տարածաշրջանային քաղաքականության կամ «պրոքսի ուժերին» աջակցության դադարեցման մասին: Մինչդեռ հենց այդ հարցը Վաշինգտոնը պատերազմի սկզբում ներկայացնում էր որպես առանցքային պահանջներից մեկը:

Ընդհանուր առմամբ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռքբերված համաձայնությունը ցույց է տալիս բավականին հետաքրքրական օրինաչափություն. փաստաթղթի բովանդակության մեջ գրեթե չեն արտացոլվել այն նպատակները, որոնց իրականացումը հայտարարվել էր ռազմական գործողությունների մեկնարկին: Ընդհակառակը, բանակցային գործընթացը հիմնականում արձանագրել է այն սահմանները, որոնցից այն կողմ ռազմական ուժի կիրառումը ցանկալի արդյունք չի տվել:
 

Ամփոփում

Իրանի համար այս պատերազմը դարձավ պատմական նշանակության փորձություն: Երկիրը միաժամանակ առերեսվեց աշխարհի երկու խոշոր ռազմական եւ տեխնոլոգիական տերությունների ճնշմանը, սակայն չկորցրեց տարածքներ, չբախվեց պետական համակարգի փլուզման եւ պահպանեց ռազմավարական կարեւոր ուղղությունների նկատմամբ վերահսկողությունը:

Հատկապես կարեւոր դեր խաղաց Հորմուզի նեղուցը, որը Թեհրանին հնարավորություն տվեց օգտագործել իր աշխարհագրական դիրքի առավելությունները եւ հակակշռել հակառակորդների ռազմական գերազանցությունը:

Արդյունքում Իրանը ոչ միայն պահպանեց իր հիմնական դիրքերը, այլեւ բանակցային գործընթաց մտավ ավելի ամուր դիրքերից, քան կարելի էր ակնկալել պատերազմի սկզբում:

Պատերազմը ցույց տվեց նաեւ Իրանի պետական համակարգի կենսունակությունը: Նույնիսկ ղեկավար կազմի դեմ ուղղված հարվածների պայմաններում երկիրը կարողացավ պահպանել կառավարման շարունակականությունը եւ ցուցադրել բարձր աստիճանի դիմադրողականություն: Սա վկայում է, որ իրանական պետականությունը հիմնված է ոչ թե առանձին անհատների, այլ կայացած ինստիտուտների վրա:

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին չհաջողվեց ձեւավորել այնպիսի լայն միջազգային կոալիցիա, ինչպիսին ձեւավորվել էր Իրաքի կամ Աֆղանստանի պատերազմների ընթացքում: Նույնիսկ Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցները չցուցաբերեցին այնպիսի ներգրավվածություն, որը կարող էր վճռորոշ ազդեցություն ունենալ հակամարտության ելքի վրա:

Այս հանգամանքների համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պատերազմը չապահովեց Վաշինգտոնի կողմից հայտարարված ռազմավարական նպատակների իրականացումը, մինչդեռ Իրանը կարողացավ պահպանել իր հիմնական դիրքերը եւ դրանք վերածել քաղաքական բանակցություններում լրացուցիչ առավելությունների:

Սպասենք Շվեյցարիայում ուրբաթ օրը նախատեսված Իրան-ԱՄՆ համաձայնագրի ստորագրմանը՝ հույս ունենալով, որ այս անգամ շաբաթը ուրբաթից առաջ չի գա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը

Հաջորդ գրառումը

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

Լրահոս

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Screenshot

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը

19/06/2026

Ճապոնիայի ամենամեծ թերթը՝ «Յոմիուրի Շիմբուն»-ը, հունիսի 8-ի համարում անդրադարձել է Մելինե Մեսրոպյանի եւ Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական