Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայում կալանավորեցին Ադրբեջանի կաշառառու Աքսել Ֆիշերին, որ դատավարությունը չհետաձգվի

Անահիտ Հովսեփյան
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
129
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության՝ Բունդեսթագում մինչեւ 2021 թվականը պատգամավոր Աքսել Ֆիշերը, որ մեղադրվում է 2010-2018-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանից կաշառք ստանալու, դրա դիմաց այդ երկրի օգտին քվեարկելու համար, երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին կալանավորվել է՝ Կարլսռուհեի հիվանդանոցից: Ինչ Մյունխենի երկրամասային գերագույն դատարանում հունվարից ի վեր քննվում է Ադրբեջանից կաշառառուների գործը, Ֆիշերը, որին ի թիվս այլ հանցանքների ԳԴՀ դատախազությունը մեղադրում է 2016-ին 21.800 եվրո կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ, պնդում է, թե «ինքն անմեղ է եւ իր ձայնը չի վաճառել»: Նա բազմիցս, առանց պատճառաբանության չի ներկայացել Մյունխենի դատարան, ինչը ստիպել է դատարանին երկուշաբթի խիստ միջոցի դիմել՝ կալանավորել նրան հիվանդանոցում, տեղափոխել Մյունխեն, այդպիսով շարունակել հետաձգվող դատավարությունը: Ըստ բժշկական փորձագիտական եզրակացության, Աքսել Ֆիշերի առողջական վիճակն արտոնում է մասնակցել դատական նիստերին: Դեկտեմբերի 22-ին դատավարությունը վերսկսվել է կեսօրից հետո: Դատարանը մերժել է Ֆիշերի պաշտպանների ներկայացրած ապացույցների վերաբերյալ բազմաթիվ միջնորդությունները, որոնց նպատակը դատավարությունը մինչև նոր տարի ձգձգել է :Ինչպես ծանուցել ենք «Ազգի» հոկտեմբերի 10-ի համարում

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

նկատելի է Ֆիշերի պաշտպանական կողմի՝ դատավարությունը անընդհատ ձգձգելու մարտավարությունը, որի նպատակը վաղեմության ժամկետի ավարտն է: Նախորդ շաբաթ Գերմանահայ իրավաբանների միությունը «Ադրբեջանի խավիարային գործի» վերաբերյալ վաղեմության ժամկետի մասին իրավական կարծիք էր ուղարկել ԳԴՀ արդարադատության նախարարին, Բունդեսթագի ՔԴՄ -ՔՍՄ, ՍԴԿ, Կանաչների եւ Ձախերի խմբակցություններին, որով առաջարկ էր ներկայացրել վաղեմության ժամկետի պահանջների հնարավոր բարեփոխման վերաբերյալ: Գերմանահայ իրավաբանների միությունը Transparency International-ի հետ պահանջում է « քաղաքական և իրավական հաշվեհարդարը  չխաթարել վաղեմության ժամկետով՝ նման զարգացումը օրենքի գերակայության համար հետընթաց» նկատելով:

Ֆիշերի ձերբակալման որոշումն ուժի մեջ է, հաջորդ դատական նիստը նշանակված է 2026 թվականի հունվարի 9-ին:: Մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանում է հունվարին: Եթե դատավարությունը հետաձգվի դրանից հետո, Ֆիշերն այլևս չի կարող դատապարտվել: Մյունխենի դատախազությունը վստահ է, թե  դատավարությունը կարող է ավարտվել վաղեմության ժամկետը լրանալուց առաջ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը`  Մաթթիաս Բալկի, dpa

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւմ է հարկավոր այս վտանգավոր ընթացքը

Հաջորդ գրառումը

Արցախցիների ստվար մասը Վրթանես սրբազանին իրենց առաջնորդ չի համարում

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

Արցախցիների ստվար մասը Վրթանես սրբազանին իրենց առաջնորդ չի համարում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական