Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոստան Զարյանի «Սպանիան»՝ ֆրանսերեն

Արծվի Բախչինյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
131
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փարիզի «Թադե» հրատարակչությունը լույս է ընծայել Կոստան Զարյանի «Սպանիա» հատորը՝ Աշոտ Փափազյանի ֆրանսերեն թարգմանությամբ։ Նախապես այն որպես թերթոն հրատարակվել էր Փարիզի «Նոր յառաջ» պարբերականում։ Հետաքրքրական է, որ գրքի վերնագիրը ֆրանսերեն թարգմանվել է ոչ թե «Espagne», այլ բնագրի պես՝ «Spania»:

Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջ՝ «Այս փորձագրությունն ուսումնասիրում է տարագրի հոգին։ Կոստան Զարյանը՝ «հայ Մալրոն», «Սպանիայով» ներկայացնում է իր ամենաինքնատիպ ստեղծագործությունը։

1930-ականների սկզբին, մեծ վտանգների սրման ժամանակ, նա գտնվում էր հիսնամյակի շեմին եւ արդեն անցել էր մի շարք կործանարար փորձությունների միջով՝ 1915 թվականի ցեղասպանությունը, օսմանների դեմ հաղթական մարտերը, որոնք հանգեցրին Հայաստանի Հանրապետության ստեղծմանը, այնուհետեւ պարտությունը քեմալական զորքերից։ 1924 թվականին Զարյանն ստիպված էր կրկին լքել հայրենիքը՝ փրկվելու համար խորհրդային ռեժիմի հետապնդումներից. սա ծանր հարված էր նրա համար, որն իր նախնիների հողին կապված էր գրեթե խորհրդավոր կապով։ Նա հավատում էր, որ հողն է ձեւավորում ժողովուրդներին, եւ հայ ժողովուրդն իր հողի արտացոլումն է. սա էր նրա գլխավոր գաղափարներից մեկը։

Տարագրվելով՝ Զարյանն անընդհատ փնտրում էր հայ հոգին վերագտնելու այլ ժողովուրդների ու երկրների միջոցով՝ նիցշեական մի ժեստով։ Լինելով անդուլ բազմալեզու ճանապարհորդ՝ նա ընկերացել էր իր ժամանակի մեծագույն մտավորականների ու արվեստագետների հետ։ Եվրոպայում նա սիրահարվեց Իսպանիային, որն իրեն ներշնչեց Հայաստանի հետ «բոդլերյան» համարժեքությունների մի ցանց։ Նրա ահռելի գիտելիքներն ու վերլուծությունների փայլը «Սպանիան» դարձնում են ոչ միայն հայ-իսպանական, այլեւ իր դարաշրջանի մասին մի փորձագրություն, որը հասնում է համընդհանուր մակարդակի։

Ժամանակակից կրոնագիտության պատմության հիմնադիրներից մեկը՝ Միրչա Էլիադեն, իդեալական կերպով ամփոփում է Զարյանի ջանքերն իր «Հատվածներ օրագրից» գործում (1973). «Տարագիրը պետք է կարողանա ներթափանցել իր թափառումների թաքնված իմաստի մեջ եւ դրանք ընկալել որպես այնպիսի նախապատրաստական փորձություններ, որոնք նրան կվերադարձնեն դեպի կենտրոն»։

Ի տարբերություն ժամանակակիցների մեծ մասի՝ Զարյանը 1962 թվականին կայացրեց յուրահատուկ որոշում և հաստատվեց Խորհրդային Հայաստանում, որտեղ էլ անցավ նրա կյանքի մնացած մասը մինչև 1969 թվականը»։

Հատկանշական է, որ Զարյանի սերունդները գիրքը հղացել են որպես ձոն՝ մեծ գրողի 140-ամյակի առթիվ։ Գրքի նախաբանը գրել է թոռոնուհին՝ Սիրվարդ Զարյանը, գրողի կենսագրականը՝ թոռնուհի Անաիս Զարյանը, իսկ գրքի շապիկը ձևավորել է ծոռը՝ Մարտին Զարյանը:

Ավելացնենք, որ մինչ այս «Սպանիան» թարգմանաբար հրատարակվել է ռուսերեն (թարգմանիչ՝ Իրինա Կարումյան), այս թարգմանությունից էլ՝ իսպաներեն։ Մի հատված էլ թարգմանվել է գերմաներեն, սակայն մնացել է անտիպ։

«Սպանիաիյ» ֆրանսերեն թարգմանիչը՝ երիտասարդ ֆրանսահայ Աշոտ Փափազյանը, ապրում եւ աշխատում է Հայաստանում։ Նրա ֆրանսերեն թարգմանությամբ «Նոր յառաջ»-ում լույս են տեսել նաեւ հայ գեղարվեստական եւ հուշագրական գրականության այլ նմուշներ տարբեր հեղինակներից (Լեւոն Շանթ, Զապել Եսայան, Լեւոն Մեսրոպ, Փանոս Թերլեմեզյան, Ռուբեն Դարբինյան, Կարո Սասունի), որոնք, հուսով ենք, նույնպես մի օր առանձին հատորներով կդրվեն ընթերցողի սեղանին։

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցորենհացը մեր հանապազորյա

Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական