Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Տեսեք պետական մտածողությունը որն է, պետականանամետ քաղաքացի լինելը որն է. Հարություն Մնացականյան

Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեսեք պետական մտածողությունը որն է, պետականանամետ քաղաքացի լինելը որն է։

Իր ազգակիցներին համոզում է , որ 95% Ռուսաստանից ցորեն գնելը լավ չէ , պետք է 40%-ը գնել իր պետությունից , ով կրկին այդ ցորենը գնում է ՌԴ-ից։ Ճիշտ է, մենք պիտի Ռուսաստանի հետ բախվենք , որ ռուսական ցորենը Թուրքիայից գնենք, սրանից ուժեղ պետականամետ մտածողություն դեռ չի հանդիպել ինձ։ Թե բա մեր հայրենակից Գարո Փայլանը , վայ-վայ-վայ…

Բա որ սկզբում էլ անամոթաբար ասում է Թուրքիայի կառավարության մեջ չկա մարդ, ով դեմ է սահմանի բացմանը։ Երևի միակողմանի մենք էինք իննսունականներից մինչև հիմա փակել ու արգելել մուտքը։ Ես որ ասում եմ տգիտությունից բացի մեզ մոտ մեկ էլ անամոթությունը սահման չունի , չեք հավատում»։