Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԱՍՏԻԼԻ ԳՐԱՎՈՒՄԸ»

13/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Սովետական Միությունը դաշնակիցների օգնությամբ հաղթեց ֆաշիստական Գերմանիային, պարտվեց Հիտլերը, բայց ոչ` ֆաշիզմը: Երբ 224 տարի առաջ` հուլիսի 12-ին, ֆրանսիացի ժողովուրդը գրավեց Բաստիլը, դա ամենեւին չնշանակեց, որ էլ «բաստիլներ» չկան:

Մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ընդգծելով, որ «Բաստիլի գրավումը ֆրանսիացի ժողովրդի համար նշանակեց ու խորհրդանշեց ազատության ու ժողովրդավարական կարգերի հաստատումը Ֆրանսիայում», շեշտում է նաեւ, որ «Հիմա էլ, ինչպես Ֆրանսիայում, ինչպես Հայաստանում, ինչպես աշխարհի բոլոր երկրներում էլի «բաստիլներ» կան, որոնք պետք է գրավել»: Դեսպան Ռենոն «Բաստիլ գրավել» ասելով նկատի ունի բարեփոխումներ իրականացնելը, որոնք «չեն կարող կանգառ ունենալ, որոնք պետք է անընդհատ լինեն` անգամ Ֆրանսիայում, իհարկե նաեւ Հայաստանում»: Օրինակ, ընտրվելով Ֆրանսիայի նախագահ` Ֆրանսուա Օլանդը, դեսպան Ռենոյի տեղեկացմամբ, իրականացրել է երկրում հետեւյալ բարեփոխումը. «Այսուհետեւ, երբ Ֆրանսիայի քաղաքացին պետական այս կամ այն գերատեսչությանը պաշտոնական հայտ-նամակ է հղում, ապա տվյալ գերատեսչությունը պարտադիր պետք է պատասխանի քաղաքացուն»: Դեսպան Ռենոն չասաց, բայց մենք հասկացանք, որ այսպիսով ֆրանսիական պետությունը չի արհամարհում սեփական քաղաքացիներին, ինչը եւս, իր չափով, «Բաստիլի գրավում է»:

Այդուհանդերձ, եթե, դիցուք, Ֆրանսիայի քաղաքացին պետական համապատասխան գերատեսչությունից թույլտվություն է խնդրում, օրինակ, շինարարություն իրականացնելու համար, իսկ տվյալ գերատեսչությունը համապատասխան ժամանակահատվածում չի պատասխանում քաղաքացուն, ուրեմն Ֆրանսիայի քաղաքացին ոչ թե իրեն անտեսված է զգում, այլ պետության լռությունը ընկալում է որպես պետության համաձայնություն: Այսինքն, եթե Ֆրանսիան լռում է, ուրեմն Ֆրանսիան համաձայն է:

Մեր երկրում լռությունը, այն էլ, երբ պետությունն է լռում, ամենեւին էլ համաձայնության նշան չէ, մեր երկիրը բազմաթիվ քաղաքացիներ լքում են հենց այս` պետության լռության պատճառով: Մեր երկրում իրականացված ու իրականացվող բարեփոխումները հիմնականում անհասկանալի են քաղաքացիների մեծամասնության համար, եթե չասենք` անընդունելի են, օրինակ, կրթության ոլորտում:

Հայաստանի քաղաքացին ընդամենը պետական եւ պետական հարցերում անտեսումից դուրս գալ է ուզում, սա` ամենակարեւորը: Հայաստանի քաղաքացին Բաստիլ չի գրավել, բայց պակաս արժանի չէ դրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական