Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ» ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀՎԵՑ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻՆ

Երեկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակ շնորհեց մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Մրցանակաբաշխությունից հետո իր զգացումները արտահայտեց Արտավազդ Փելեշյանը, որը շնորհակալությունը հայտնեց Վեհափառ հայրապետին` իրեն բարձր պատվի արժանացնելու համար: