Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և նվաճելով տարվա ամենանշանակալի շախմատային տիտղոսներից մեկը։
Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:
Հայաստանի շախմատի ազգային հավաքականի նախկին առաջատարը, ով այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները, ընդհանուր հաշվարկում վաստակել է 25 միավոր՝ հաղթելով թե՛ արագ (rapid), թե՛ կայծակնային (blitz) շախմատի մրցաշարերում։ Դասական շախմատի մրցաշարում զբաղեցրած չորրորդ տեղը բավարար էր ընդհանուր հաղթանակն ապահովելու համար։







