Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել լարման հավանականությունը բարձր է։
Այս համատեքստում, թերեւս արժե սակայն հաշվի առնել նաեւ այն, որ առաջիկայում սպասվում է երկու էական նշանակության իրադարձություն՝ օգոստոսի 31–ից սեպտեմբերի 1–ը Կիրգիզիայում տեղի ունենալիք Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովը, ինչպես նաեւ նոյեմբերին ասպասվող՝ Ասիախաղաղօվկիանոսյան գագաթնաժողովը Չինաստանում։ Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ Չինաստանի գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ Պուտինն ու Թրամփը։ Ինչպես հայտնի է, Շանհայի գործակցության կազմակեպությանն ԱՄՆ չի անդամակցում։
Հնարավոր է, որ Թրամփը կփորձի նաեւ խաղադրույք անել մերձավորարեւելյան լաման վրա՝ այդ գագաթնաժողովներին ընդառաջ իր դիրքերը ամրացնելու նկատառումով։ Հատկապես Շանհայի կազմակերպության պարագայում, որի գագաթնաժողովը մոտ է, եւ որին ԱՄՆ չունի մասնակցություն։ Թրամփը հավանաբար կփորձի Մերձավոր Արեւելքում մկան ցույց տալով կամ էսկալացիան ուժգնացնելու շանտաժով գուցե կաշկանդել գագաթնաժողովի մասնակիցներին։
Ի դեպ, այս առնչությամբ հետաքրքիր է, թե արդյո՞ք Բիշքեկում սպասվող գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հարցը։ Հիշեցնեմ, որ այդ հարցը դրված էր նախորդ՝ Չինաստանում կայացած գագաթնաժողովին, 2025–ի սեպտեմբերի 1–ին, բայց արգելափակվեց Պակիստանի եւ Հնդկաստանի վետոյի պատճառով։ Հնդկաստանը վետո կիրառեց Ադրբեջանի անդամակցության նկատմամբ, Պակիստանը՝ Հայաստանի։
Մեկ տարի անց իրավիճակը շարժվե՞լ է տեղից, թե՞ գուցե նույնիսկ գնացել հետ։ Որովհետեւ այս ընթացքում թե Երեւանը, թե Բաքուն կարծես թե ակտիվ չեն էլ անդրադաձել թեմային, փոխարենը ակտիվ ռեվերանսներ են արել Թրամփին։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան








