Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազա՝ իսրայելական նորահնար զենքերի փորձադաշտ

Հակոբ Ավետիքյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
70
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցահալը կիրառում է արհեստական բանականությամբ զենք

Այն՝ ինչ այսօր, հոկտեմբերի 7-ից ի վեր, տեղի է ունենում Գազայում եւ դրա շուրջը, միջնադարյան ամենավայրագ դրվագներն է հիշեցնում, միայն թե՝ կատարելագործված զինատեսակների առկայությամբ՝ ավելի զանգվածային, շատ ավելի մահաբեր: 153 օր առաջ «Համասի» անակնկալ հրթիռակոծություններից շուրջ 1200 զոհված հրեաների դիմաց պաղեստինցի արաբներն արդեն ունեն 31 հազար զոհ, որոնցից 12 հազարը՝ երեխաներ: Թիրախավորելով նաեւ վերջիններին՝ իսրայելական բանակը՝ Ցահալը, կարծեք իրականացնում է պաշտպանության նախկին նախարար, ապա վարչապետ եւ պաղեստինյան Սաբրա-Շաթիլա գաղթակայանի սպանդի կազմակերպիչ Արիել Շարոնի պատվերը. «Պաղեստինցի յուրաքանչյուր կնոջ փորի մեջ մի ահաբեկիչ է նստած, պետք է ոչնչացնել բոլորին»:

Եվ «ոչնչացման» գործողությունները շարունակվում են անընդհատ, ցամաքից, օդից ու ծովից, շուրջ 2,5 միլիոն բնակչությամբ Գազայի հատվածի, հարակից Ռաֆահ, Խան Յունիս եւ այլ բնակավայրերի վրա, որոնք շրջափակված են ամեն կողմից, ներառյալ Եգիպտոսի, որը մեծ արագությամբ պարիսպ է կառուցում աղիտահար իր ազգակիցների ներխուժումը կանխարգելելու համար: Թիրախում են հատկապես հիվանդանոցներն ու ՄԱԿ-ի UNRWA բարեգործական հիմնարկները, որոնք սովահար ազգաբնակչության վերջին հույսն են կենդանի մնալու: Թիրախ են դարձել նույնիսկ միջազգային մարդասիրական օգնության համար հազվադեպ բացվող միջանցքներում կուտակված սովալլուկ մարդիկ:

Վայրագության մեջ իսրայելացիներին ոչնչով չեն զիջում պաղեստինցիները, որոնք, առիթի դեպքում, ինչպես հոկտեմբերի 7-ին, չխնայեցին երիտասարդական բացօթյա ֆեստիվալի բոլորովին անպաշտպան մասնակիցներին, հետագայում նրանց իրենց կալանավորների հետ փոխանակելու առաջադրանքով: Ստեպ-ստեպ փոխանակման գործը առաջ է գնում, սովորաբար՝ մեկ առեւանգվածի դիմաց 10 կալանավոր սկզբունքով: Սակայն մինչ այդ, համասականները, հավատարիմ իրենց բնազդին՝ բռնաբարում են, հաճախ՝ խմբակային, առեւանգվածներին, ինչի մասին վկայում են տեղում գործող ՄԱԿ-ի դիտորդները:

Փոխադարձ վայրագությունների այս ֆոնին տեղի է ունենում հակամարդակային մի այլ գործընթաց նաեւ, որի մասին տեղեկացնում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները՝ BBC, CNN, Al Jazeera եւ այլ: Պարզվում է, որ Ցահալը, բացի իր ավանդական զենքերից, Գազայի վրա եւ շուրջը փորձարկում է իր նորահնար զինատեսակները: Այլ խոսքով՝ Գազան դարձել է Ցահալի փորձադաշտը, վերոհիշյալ լրատվամիջոցների բնորոշմամբ՝ «լաբորատորիան»: Տարբեր զինատեսակների կողքին, որոնք մեծ պահանջարկ ունեն տարբեր երկրների կողմից, այդ «լաբորատորիայում» առաջին անգամ աշխարհում, բացառությամբ Մ. Նահանգների, գործնական կիրառման փուլ են անցնում արհեստական բանականությամբ (artificial intelligence կամ AI) եւ ԱԹՍ-ներով օժտված ռոբոտների միջոցով գործող զինատեսակները: Դրանք հաջողությամբ կիրառվում են արդեն «Համասի» հրամանատարական կազմի անդամներին «որսալու» նպատակով: Դրանք անցյալ շաբաթ կիրառվեցին նաեւ ծովեզերքի ավազների վրա ֆուտբոլի գնդակ «տշող» պաղեստինցի 4 անչափահասների վրա՝ նրանց «շփոթելով», ինչպես հայտարարվեց հետո, «ահաբեկիչների» հետ…

Համենայնդեպս, կարելի է պատկերացնել, թե աշխարհում թմրամիջոցային բիզնեսից հետո ամենաշահավետը համարվող զենքի առեւտուրի շուկայում հետագայում ի՛նչ նշանակություն է ունենալու նորագույն այդ զինատեսակների մասսայականացումը, նաեւ՝ դրանց անցումը, ասենք, հանցագործ շրջանակների ձեռքը:

Եվ հրեան հրեա չէր լինի, եթե այս անգամ էլ չտրվեր իր բնազդին, առեւտրականի իր տաղանդին, թեկուզ՝ Մահվան Վաճառականությանը, ինչպիսին եղավ մեր դեպքում, Աշքելոնի օդակայանից Բաքու թռչող բազմատասնյակ օդանավերի ծանր, մեզ համար մահաբեր բեռներով…

Ասում են, որ Գազայի մոտակա շրջաններում այս օրերին վխտում են զենքի առեւտրով զբաղվող միջնորդները: Դրանց շարքում, անկասկած, պետք է լինեն Իսրայելի կարեւոր հաճախորդը համարվող ադրբեջանցի կամ նախկին ադրբեջանցի գործակալները: Մեր համապատասխան ծառայությունները հետեւո՞ւմ են նրանց:

Չեմ կարծում: Չէ՞ որ մենք «խաղաղության դարաշրջան» ենք կերտում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկանոն շարժումների ժամանակը չէ

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Նկարիչն իր ասելիքն ու զգացմունքները  պետք է հաղորդի. Լիանա Ասատրյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Նկարիչն իր ասելիքն ու զգացմունքները  պետք է հաղորդի. Լիանա Ասատրյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական