Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ԹԵՄԵՐՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԽԱՌՆԱՓՆԹՈՐ ՀԱՅԵՐԷՆԻ ԲԵՄ ԴԱՐՁԱԾ ԵՆ

27/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ, Փարիզ

«Ազգի» հուլիսի 23-ի համարում «Հայաստանեայց առաքելական եկեղեցին եւ համայնքները բեմ են փսիքոտռամներու (psychodrames)» վերնագրով հրապարակված հոդվածից ծավալային նկատառումով հապավել էինք մի հատված, որը հրատարակում ենք ստորեւ, նկատի ունենալով հեղինակիՙ սփյուռքահայ հայտնի մտավորական, Փարիզի «Ռադիո Այբի» հիմնադիրներից եւ Բեյրութի «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանի բարձրացրած հարցի կարեւորությունը, որը, հուսով ենք, համապատասխան ուշադրության եւ քննարկման նյութ կմատակարարի շահագրգիռ կողմերին եւ անձանց:

ԽՄԲ.

Սփիւռքը, մինչեւ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումը, հակառակ իր ներքին տարակարծութիւններուն, յաճախ հրահրուած ոչ-ազգային նպատակներու եւ մրցակցութիւններու հետապնդումով, ինքզինք կառավարած եւ մատակարարած էր նիւթապէս, մշակութապէս, հոգեպէս, քաղաքականապէս:

Պաղ պատերազմի աւարտը մեր ժողովուրդը, անոր համայնքները, ղեկավարութիւնները եւ մտաւորականութիւնը չհասցուց յաւելեալ ողջախոհութեան: Բանիւ եւ գործով կ”ընենք այնպէս, որ կարծէք ժամանակը կանգ առած է եւ պաղ պատերազմը կը շարունակուի, ստեղծուած աւատապետական շրջանակները յամառօրէն կը տեւեն, ինչու չըսել` յաճախ կռթնելով քսակի մեծութեան, եւ ամէն ոք գոհ է, առաջին կարգի աթոռներուն համար միշտ մրցում կայ, այդպէս է սովորութեան ուժը, որուն համար Արիստոտէլ իմաստունը ըսած էր, որ «սովորութիւնը երկրորդ բնութիւն է»:

Կը հպատակինք Հռոմի սրբազան պապերէն մէկուն սահմանած «դրամի միջազգային կայսերապաշտութեան», նաեւ եկեղեցականներու շուրջ յաճախ փեթակ կազմած:

Հայաստանէն տեղի ունեցած հայրենալքման աղէտ-արտագաղթը, հակառակ զգացական վերաբերումներու, առաւել մը չեղաւ հայրենահանուածներու սփիւռքին համար, հակառակ կարգ մը արժէքաւոր անձերու ներկայութեան: Երեւոյթը մտաւորական յանդգնութեամբ քննութեան առարկայ չեղաւ: Ստեղծուելու ընթացքի մէջ է լեզուական-մշակութային խառնիճաղանճ մը, ամբոխային հէնքի վրայ: Մտաւորականներ չեն արտագաղթողները եւ անոնք յաճախ իրենց հետ կը բերեն անորակ մշակոյթ մը եւ անորակ ամբոխային արեւելահայերէն մը, որ նոյնիսկ սովետահայերէն չէ: Դասական կոչուած սփիւռքին «մերուելու» ոչ մէկ ճիգ կը կատարուի եւ կը քաջալերուի: Յատկանշական էր արտագաղթած հայ կնոջ մը դիպուկ արտայայտութիւնը, երբ անոր հարց կը տրուէր, թէ ինչո՞ւ իր զաւակները հայկական վարժարան չէր ղրկեր: Պատասխանը ցաւցնող եւ լուսաւորող էր միաժամանակ: Ան կ”ըսէր, որ «եթէ մեր լեզուն սորվեցնենՙ կը ղրկենք»… Ղեկավարութիւնները եթէ լսած ըլլային այս խօսքը, թերեւս մեր այսօրը աւելի լաւ կ”ըլլար: Իսկ «քաղաքականացած» մը կ”ըսէր, որ նման հարցեր արծարծել «ազգի հատուածներուն միջեւ սեպ կը խրէ»:

Հայրենահանուածներու սփիւռքը տրորուած Արեւմտահայաստանի շարունակութիւնն էր, իր ուրոյն լեզուով, արեւմտահայերէնով, որ ինքնութեան հասարակ յայտարար էր, թէեւ վտանգուած, բայց ճիգերը կը շարունակուէին առաւել կամ նուազ յաջողութեամբ: Սփիւռքէն Հայաստան ուսանածներ, երբ կը վերադառնային, իրենց պատրաստութեան դրական նպաստով, արեւմտահայերէնով կ”ուսուցանէին: Վայրագ արտագաղթը այդ դրական նպաստը կը չեզոքացնէ այսօր, արտագաղթածներու արեւելահայերէնը եւ սփիւռքի զգացական հայրենասէրներու կապկած արեւելահայերէնը կը խաթարեն արդէն վտանգուած արեւմտահայերէնը: Երեւոյթին ազգային-քաղաքական բացասական հետեւանքները «տեսնողներ» հազուագիւտ են, եւ անոնք որոշումներ կայացնողներու շրջանակին մէջ չեն: (Բացառութիւն է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսի եւ գործակիցներուն պարագան, որոնք արեւմտահայերէնի պաշտպանութեան համար միջոցներ ստեղծելու նախաձեռնութիւններու կը դիմեն): Սփիւռքի հաղորդակցական միջոցներու մեծ մասը անլուրջ կապկումներու բեմ է, կարծէք լծուած են ներազգային «էսփերանթօ» ստեղծելու աշխատանքին, որ զոյգ աշխարհաբարներէն ոչ մէկուն օգտակար պիտի ըլլայ:

Նորութիւն չէ: Արեւմտեան սփիւռքի աւանդութեան մաս չի կազմեր կրօնական կոչումը: Քահանայ, վարդապետ, եպիսկոպոս միշտ «դրսեցիներ» եղած են: Ներկայիս, Եւրոպա, Ովկիանիա, նաեւ Ամերիկաներ, Էջմիածինն է որ թափով կը ղրկէ եկեղեցականներ, քահանաներ, վարդապետներ, որոնք յաճախ անտեղեակ են իրենց հովուութեան յանձնուած համայնքներուն եւ անոնց ապրած միջավայրի իւրայատկութիւններուն, օրէնքներուն, ըմբռնումներուն, հասկացողութիւններուն, արժէքներուն (թիւրիմացութիւն թող չըլլայ. աւելի լաւի եւ աւելի վատի գնահատում չենք ըներ): Ծառայութեան կոչուած եկեղեցականները կը խօսին եւ կ”արտայայտուին այնպէսՙ ինչպէս պիտի ընէին Սպիտակի, Վարդենիսի, կամ Երեւանի եկեղեցիներուն մէջ: Կը խօսին ժողովուրդի մեծամասնութեան համար գրեթէ անհասկնալի աշխարհաբար մը: Ոչ ոք կարծէք մտածած է անոնց արեւմտահայերէնի վարժութիւն տալ, անոնք ալ այդ ճիգը չեն ըներ, ինչպէս որ կ”ընեն շուէտերէն, ֆրանսերէն, անգլերէն կամ գերմաներէն խօսելու համար: Ընդհանրապէս նուազագոյն նկատողութիւնն անգամ չեն ուզեր լսել:

«Հակահայրենասէր» չհամարուելու համար լաւագոյններն անգամ կը լռեն: Հայերէնի վրայ գիծ քաշածներու համար արդէն հարց չկայ: Անոնք եկեղեցին սահմանած են իր նուազագոյն դերին:

Զանազան մակարդակի ղեկավարութիւնները, կրօնական եւ աշխարհական, ծխական եւ թեմական, կը քննե՞ն այս խնդիրները, թէ՞ կրաւորականութեամբ կը շարունակեն տնտեսել նահանջները:

Ինչո՞ւ հրապարակային լուսաբանական վիճարկում տեղի չունենար այս հարցերով, որոնք համայնքներու ապագայ հոլովոյթին կը վերաբերին:

Նախորդ գրառումը

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ 300 ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԻՆԳ ՀԱՅԻ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՑԱԴՈՒԼ` ԼՍԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

Լրահոս

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել...

«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցը կծառայի  տարածաշրջանում երկարատև խաղաղության ամրապնդմանը. «Արևմտյան Ադրբեջանի համայնք»

24/06/2026

Բաքվում, Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախաձեռնությամբ անցկացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառում՝ նվիրված Փախստականների...

«Հայաստան» դաշինքի միջնորդությունը չի ընդունվել. Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

24/06/2026

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» 23.06.2026 թ....

ՍԴ-ն ԿԸՀ-ից և ՆԳՆ-ից պահանջել է տվյալներ և պարզաբանումներ՝ 16 738 ընտրողների վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը գաղտնի են պահվել

24/06/2026

ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով: Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝...

Բայրամովը կմասնակցի  Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին

24/06/2026

Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն.  տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի...

ՄԻԵԴ վճիռն ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի և կորսված արդարադատության վերահաստատման հարցն է. իրավաբան

24/06/2026

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական