Հայ լրագրության նահապետը՝ Պոլսի «Մարմարա» թերթի հիմնադիր խմբագիր, բազմարդյուն հրապարակագիր, բազմաթիվ գրքերի հեղինակ Ռոբերտ Հատտեճյանը ընթացիկ տարվա հունվարի 26-ին դարձել է 92 տարեկան: Այս մասին տեղեկանում ենք թերթի խմբագրակազմի հրապարակած ուղերձից:
«Ազգ»ի խմբագրությունը միանում է պոլսահայ իր գործընկերներին ու ջերմորեն շնորհավորում հոբելյարին, որն առայսօր շարունակում է իր արդյունաշատ աշխատանքը խմբագրատան ուխտատեղի դարձած իր գրասենյակում:
«Ձեր արգասաբեր գրիչը եղաւ անկոտրում կռուան եւ մեր մայրենիի նկատմամբ խորին պաշտամունքով արարեց՝ պրպտող մտքով ընթերցողին բան մը սորվեցնելու անշեղ հրամայականով», կարդում ենք խմբագրակազմի ուղերձի մեջ:
Առողջություն եւ արդյունավոր նոր տարիներ մեր սիրելի Նահապետին:
«Ազգ»