Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԳԼԻԱՀԱՅ ՔՐՈՆԻԿ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ

«Ծաղկաքաղ Մը Երեբունիէն», հեղինակ` տոքթ. Անդրէաս Ծուլիկեան

Եգիպտահայ գաղութը պատմական նշանակալից դեր մը կատարած է Սփիւռքի կազմութեան մէջ: Իր փառքի օրերուն` միշտ ձեռք մեկնած է կազմուող այլ գաղութներուն, նիւթապէս ու գաղափարականօրէն սատարելով անոնց, իսկ եգիպտահայ համայնքի կազմալուծումէն ետք ալՙ երիտասարդ թէ տարեց գործիչներ իրենց փորձառութիւնն ու ձիրքերը տարած են իրենց հետ մատուցանելու հայկական այլ գաղութներուն:

Արդարեւ, եգիպտահայ գաղութին մէջ հասակ առած եւ ազգային դաստիարակութիւն ստացած բազմաթիւ երիտասարդներ, իրենց անձնական ասպարէզին կողքին, ղեկավար դերեր ստանձնեցին Աւստրալիոյ, Քանատայի, Քալիֆորնիոյ եւ այլ գաղութներու մէջ: Ինծի ծանօթ շատ մը եգիպտահայ երիտասարդներ օգտուելով Բարեգործականի կամ Եղիայեանի ֆոնտի կրթաթոշակներէնՙ գացած եւ կորսուած են իրենց մասնագիտութեան շրջանակներուն մէջ, առանց սատարելու ազգային կեանքին: Սակայն, ուրիշ խումբ մըն ալ հաւատաւոր կերպով նուիրուած է ազգային կեանքինՙ աւելիով հատուցանելով իր վայելած բարիքները: Այս վերջին խումբին ամենէն փայլուն ներկայացուցիչներէն մէկը հանդիսացած է Տոքթ. Անդրէաս Ծուլիկեան, կատարելով անփոխարինելի դեր մը անգլիահայ գաղութի կեանքին մէջ:

Ես Տոքթ. Ծուլիկեանը ճանչցած եմ Գահիրէի մէջ եւ ապա պարբերաբար հանդիպած եմ իրեն Անգլիոյ եւ Ամերիկայի մէջ, ինչպէս նաեւ այլուր: Այդ պարբերական հանդիպումները, ինչպէս նաեւ պարագայական ընթերցումները Լոնտոնի «Երեբունի» պարբերականին մէջ լոյս տեսած իր յօդուածներուն, բնականաբար չէին կրնար ամբողջական պատկեր մը տալ իր բոլորանուէր ծառայութեան մասին: Ահա այդ բացը լրացնելու համար հրատարակուած է 350 էջերու վրայ տարածուող գիրք մըՙ «Ծաղկաքաղ մը Երեբունիէն» վերնագրով, հանգուցեալ բժիշկին երկու եղբայրներունՙ Տիգրանի եւ Յակոբի գուրգուրոտ ջանքերով:

«Երեբունի» երկշաբաթաթերթը հրատարակուած է Լոնտոնի Թէքէեան Մշակութային Միութեան կողմէ 1980-էն մինչեւ 1996, խմբագրութեամբ Տոքթ. Անդրէաս Ծուլիկեանի: Ան մասնագիտութեամբ եղած է ոսկրաբան վիրաբոյժ եւ հակառակ իր բժշկական ծանրաբեռն պատասխանատուութեանցՙ անխախտ հետեւողականութեամբ հրատարակած է «Երեբունի»ն գրեթէ արհեստավարժ մակարդակով:

Միայն թերթին անխափան եւ բովանդակալից հրատարակութիւնը արդէն բաւարար պիտի ըլլար երկիւղածութեամբ խոնարհելու հանգուցեալ բժիշկին յիշատակին առջեւ, սակայն ան իր խօսքին միացուցած է նաեւ գործըՙ ղեկավար պաշտօններ ստանձնելով ՌԱԿ-ի,Թէքէեանի, Բարեգործականի եւ եկեղեցւոյ կազմերէն ներս:

Ան իր ինքնակենսագրութեան մէջ ամբողջական կերպով կ՛ամփոփէ այն մղիչ ուժերը, որոնք զինք առաջնորդած են ազգային ծառայութեան: Արդարեւ ան կ՛ըսէ.- «Բնաւորութեամբ եղած եմ յարատեւող եւ սկզբունքային, նաեւ գաղափարապաշտ, բայց գործնական նկարագրով անձնաւորութիւն մը: Եթէ հաւատացած եմ գաղափարախօսութեան մը կամ սկզբունքի մըՙ ամբողջ էութեամբ յարած եմ այդ գաղափարախօսութեան եւ աշխատած եմ անոր յաջողութեան եւ իրականացման ի նպաստ, անշուշտ կարողութիւններուս սահմանին մէջ»:

Ընթերցողը կարդալով գիրքին մէջ ամփոփուած խմբագրականները, լրատու էջերն ու ճառերը, ամբողջական պատկերը կ՛ունենայ այդ տարիներու լոնտոնահայ կեանքին – Ապրիլ 24, Խորհրդային Հայաստանի 60ամեակ, քաղաքական անցուդարձեր, ներգաղութային պայքարներՙ առանցքը կը կազմեն այս հատորին: Այդ պատճառով ալՙ կարելի է զայն բնորոշել իբրեւ քրոնիկագրութիւն լոնտոնահայ կեանքի:

Հեղինակը, ոչ միայն կ՛ընծայէ իր անձնական համոզումները, այլ նաեւ կը ցոլացնէ իր պատկանած կազմակերպութեան կեցուածքն ու գաղափարականըՙ բոլոր էական ազգային հարցերու նկատմամբ:

Իր պատասխանատուութեանց բերումով Տոքթ. Ծուլիկեան նաեւ մասնակցած է ազգային բանավէճերուՙ սակայն իրեն յատուկ զսպուածութեամբ եւ իմաստութեամբ:

Հատորին վերջին մասին մէջ զետեղուած են անգլերէն գրութիւնները, որոնք հայ գաղութին եւ ազգային հարցերուն վերաբերելով հանդերձՙ ուղղուած են անգլիական մամուլի կեդրոններուն եւ պետական շրջաններուն. անոնք կ՛ընդգրկեն այն գրութիւնները ուր դիմումներ կատարուած են Հայկական ցեղասպանութեան ու Հայ դատին ճանաչման ի խնդիր: Այդ դիմումներուն դիմաց զետեղուած են նաեւ մամուլի, հեռուստացոյցի, վարչապետարանի կողմէ տրուած պատասխանները, ուր անգլիական սառնասրտութեամբ անգամ մը եւս կ՛ոտնակոխուին արիւնոտ հայկական դատն ու պատմական ճշմարտութիւնները:

Տոքթ. Անդրէաս Ծուլիկեան իր ասպարէզին մէջ բուժած է բազմահազար հիւանդներ, սակայն անբուժելի հիւանդութիւն մը զինք զգետնեց վաղահասօրէն: Ներկայ հատորը վկայութիւնն է իր անկորնչելի ծառայութեան եւ գաղափարական նուիրումին, հատորՙ զոր իր հարազատ եղբայրները կ՛ընծայեն ընթերցող հասարակութեան:

Հատորին ընթերցումը միայն յարգանք ու հիացում կը ներշնչէ Տոքթ. Անդրէաս Ծուլիկեանի օրինակելի կեանքին ու յիշատակին հանդէպ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՍՈՒՑՉԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական