«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի քան 3000 հայ, Իրանից և աշխարհի տարբեր երկրներից:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Չիֆթճյանն այս արարողության պատգամը համարեց Իրանում և ողջ աշխարհում խաղաղության ու անդորրի մաղթանքը:
Սուրբ Թադեոսը Քրիստոսի առաքյալներից էր, ով քրիստոնեություն քարոզելու նպատակով եկավ այս վայր և հենց այստեղ էլ թաղված է: Սուրբ Թադեի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է:










