Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»: