Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։

«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։

Ու մտքերն ինձ վստահություն ու լավատեսություն են տալիս։ Ամբողջ կյանքումս կառուցել եմ։ Հայաստանում եմ կառուցել։ Չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին։ Կառուցել եմ կամ վերակառուցել եմ, կամ կիսաավեր վիճակում գտնվող հիմնարկները շենացրել։

Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ՝ Քրիստոսի արձանը, որն աշխարհում նմանը չի ունենալու։

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են։

Շատերը գիտեն, որ իմ օրը սկսվում է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Սա գեն է, տեսակի հարց է։

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել։ Կառուցելու եմ հենց Հայաստանում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Լսում էի հարևան երկրի պաշտոնյաների խոսքերը Հայաստանի մասին. նոր պահանջներ, նոր սպառնալիքներ։

Ու առաջին միտքը, որ ծագում է մոտս, Հայաստանում կառուցելն է։ Աստված որքան տա՝ կառուցելու եմ։ Հետո կկառուցեն իմ որդիները, թոռները։ 200 տարի էլ անցնի՝ Հայաստանում մի լավ բան է կառուցվելու։ Կլինի եկեղեցի, կլինի գործարան թե դպրոց, պատին փորագրվելու է՝ կառուցել է Ծառուկյանը։ Սա ճակատագիր է։

Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։

Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար։ Հայաստանը կառուցելով է շենանալու»,- ասվում է ուղերձում։

Նախորդ գրառումը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
Նորություններ

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026
Նորություններ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը. ՀՀ ՆԳՆ

21/07/2026
Նորություններ

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

Լրահոս

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին գրել...

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը. ՀՀ ՆԳՆ

21/07/2026

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում,...

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական