Ազգ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 2,4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արա Մարտիրոսյան
11/10/2023
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
0
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 2,4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
0
SHARES
0
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ է կանխատեսվում Հայաստանի տնտեսության համար այս տարի եւ եկող տարի

Համաշխարհային բանկը օրերս հանդես է եկել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական կացության վերաբերյալ հայտարարություններով եւ նոր կանխատեսումներով: Ըստ ՀԲ-իՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամից եւ եվրոգոտում ճգնաժամային որոշ դրսեւորումներից հետո զարգացող շուկաներ ունեցող այս երկրների տնտեսությունները սկսել են վերականգնվել: Տնտեսական աճի միջին տեմպն այստեղ 2013-ին կանխատեսվում է 2,2 տոկոս, 2014-ին` 3,1 տոկոս: Միեւնույն ժամանակ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ այս տարածաշրջանի տնտեսությունը վերականգնվում է ամենադանդաղ տեմպերով եւ դեռեւս խոցելի է արագ փոփոխվող համաշխարհային տնտեսության ռիսկերի առջեւ:

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ՀԲ փոխնախագահ Լորա Տակն ասել է, որ երկու նորություն ունի` լավ եւ վատ: Լավն այն է, որ եվրոգոտում ճգնաժամի ռիսկը նվազել է եւ այն աստիճանաբար դուրս է գալիս լճացումից, ինչը համապատասխան ազդեցություն է ունենում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա, իսկ վատն այն է, որ նոր ֆինանսական ռիսկերը, այդ թվումՙ ԱՄՆ-ից եկող, զսպում են առանց այն էլ ոչ այնքան վստահ տնտեսական աճի վերականգնման տեմպերը:

Ինչ վերաբերում է անմիջապես մեր տարածաշրջանին` ԱՊՀ երկրներին, ինչպես նաեւ Թուրքիային, ապա, ՀԲ գնահատմամբ, եվրոգոտուց ամենաքիչ կախվածության արդյունքում այստեղ ավելի վստահ տնտեսական աճ է արձանագրվում: 2012-ին ԱՍՊՀ երկրների միջին տնտեսական աճը 3,4 տոկոս է կազմել: ԱՊՀ երկրների համար կանխատեսվում է, որ տնտեսական աճի տեմպը 2013-ին կկազմի 2,4 տոկոս, չնայած Ռուսաստանի աճի տեմպի մինչեւ 1,8 տոկոս դանդաղելուն: 2014-ի համար էլ ԱՊՀ-ում կանխատեսվում է 3,5 տոկոս տնտեսական աճ, իսկ միայն Ռուսատսանում` 3,1 տոկոս:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսական աճի հետ եւ ինչպիսի՞ն այն կլինի այս տարի եւ 2014-ին: 2012 թվականը մեր երկիրն ունեցավ վերոնշյալ տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձր տնտեսական աճը` 7,2 տոկոս: Այս տարի նույնպես նման աճ ապահովելու խնդիր էր դրել կառավարության առջեւ երկրի նախագահը: Ինչը, սակայն, ակնհայտ է, որ անիրատեսական է: Կառավարության արտահերթ նիստում վարչապետը հայտարարեց, որ 2014-ի բյուջեի հիմքում դրվելու է 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Եկող տարվա համար սա էլ կարող է հավակնոտ համարվել, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ԱՊՀ երկրների համար Համաշխարհային բանկը եկող տարի կանխատեսում է 3,5 տոկոս տնտեսական աճ: Այսինքն, 2014-ին 5,2 տոկոս տնտեսական աճի ապահովման դեպքում կարող ենք խոսել լավ արդյունքի մասին: Սա եկող տարի:

Այս տարվա համար, Համաշխարհային բանկի կանխատեսումների համատեքստում, Հայաստանի տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշը 2014-ին կանխատեսվողի համեմատ, բնական կարող է թվալ: Եթե ԱՊՀ երկրների համար այս տարի ՀԲ-ն կանխատեսում է միայն 2,4 տոկոս աճ, ապա Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է արդեն 4,1 տոկոս տնտեսական աճ: Եթե համադրենք, դարձյալ կտեսնենք, որ այս ցուցանիշը նկատելիորեն բարձր է ԱՊՀ երկրների համար կանխատեսվողից: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ այն շատ հեռու է ի սկզբանե նպատակադրված 7 տոկոս աճից, ինչը կառավարությունը բացատրում է արտաքին գործոններով:

Նկատի ունենալով այս ցուցանիշներն ու կանխատեսումները, կարելի է փաստել, որ այս տարին ԱՊՀ տարածաշրջանի երկրների տնտեսական աճը դանդաղել է 2012-ի նկատմամբ, ինչը, բնականաբար, ազդելու է նաեւ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա: Միաժամանակ, 2014-ին ԱՊՀ երկրների համար կանխատեսվում է այնքան աճ` 3,5 տոկոս, գրեթե որքան եղել է 2012-ին` 3,4 տոկոս: Սակայն եթե 2012-ին ԱՊՀ այս ցուցանիշի դեպքում մեր երկրի տնտեսական աճը կազմել էր 7,2 տոկոս, ապա 2014-ին` նպատականադրված է 5,2 տոկոս: ԱՊՀ նույն տնտեսական աճի պարագայում մեզ մոտ այդ ցուցանիշը 2 տոկոսային կետով 2014-ին 2012-ի համեմատ ավելի ցածր է լինելու, ինչն անհասկանալի է եւ լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի: Հավանական է, որ այս պահին մեր տնտեսությունը պարզապես ունակ չէ ավելի արագ աճ ունենալու, եւ քաղաքական ցանկություններն ու հավակնությունները պետք է համապատասխանեցնել մեր ռեսուրսներին:

Նախորդ գրառումը

ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՀԱՆԳԸ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՀԱՆԳԸ

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.