Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՀԱՆԳԸ

16/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանում նախագահական «ընտրությունների» առթիվ ռուսաստանյան կողմից արձագանք հնչել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լուկաշեւիչի մակարդակով: Կարճառոտ հաղորդագրության հիմնական ասելիքն այն էր, որ Ռուսաստանն առաջիկա տարիների երկկողմ հարաբերություններում ակնկալում է «ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակ»:

Մենք նաեւ անդրադարձել էինք ադրբեջանական «ընտրություններին» ԱՄՆ պետական դեպարտամենտի տված գնահատականին, ըստ որի դրանք «միջազգային ստանդարտներին ոչ համապատասխան էին»: Վաշինգտոնի այս պաշտոնական վերաբերմունքը Բաքվում մեծ շփոթություն է առաջացրել: Այնքան, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը հանդես է եկել ԱՄՆ կառավարությանը «մերկացնող» հայտարարությամբ:

Ըստ այդմ, «ամերիկյան գործընկերները խնդրել էին, որ ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիին գրվի 25 տոկոս, ինչը հավանաբար ոչ թե ընկերական խորհուրդ էր, այլ` պահանջ»: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը Մեհթիեւի ասածները բնութագրել է մի բառով` «կեղծիք»: Դեսպանատունը միաժամանակ հերքել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ դեսպան Մորնինգսթարին վերագրած միտքը, թե «ընտրությունները մնացել են անցյալում, իսկ հետընտրական գնահատականները չեն կարող փոխել քվեարկության արդյունքները»:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության արձագանքը չի ուշացել: Այնտեղից դեսպան Մորնինգսթարին սպառնացել են հրապարակել իր եւ Սաֆար Աբիեւի առանձնազրույցի ձայնագրությունը եւ «ապացուցել, որ դեսպանի խոսքերը մեջբերված են բառացի»: Ինչո՞ւ է Սաֆար Աբիեւը ձայնագրել Միացյալ Նահանգների դեսպանի հետ առանձնազրույցը եւ որքանո՞վ է դա համապատասխանում դիվանագիտական պատշաճությանը` թողնենք մի կողմ:

Չափազանց կարեւոր է թվում ԱՄՆ կառավարության հետ այս բանավեճում Ադրբեջանի հարձակողական ոճը: Արդյոք Ադրբեջանն այն երկի՞րն է, որ կարող է Վաշինգտոնի հետ խոսել «կոմպրոմատների» կամ «սպառնալիքների» լեզվով: Իհարկե` ոչ: Երեկ այս առթիվ ուշագրավ մեկնաբանություն է արել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` ասելով, որ Վաշինգտոնում «Ռամիզ Մեհթիեւին նույնիսկ չեն էլ ճանաչում»:

Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հնարավորինս սրելու` Իլհամ Ալիեւի վարչախմբի նպատակադրվածությունը, որը գրեթե անթաքույց է դրսեւորվում: Նույն Ռամիզ Մեհթիեւը նկատել է տվել, որ Ադրբեջանը «կարող է այլ ընտրություն կատարել»: Այս կապակցությամբ Զարդուշտ Ալիզադեն նկատել է, որ «ԱՄՆ-ը Ադրբեջանից ստացել է այն ամենն, ինչ իրեն պետք է, հիմա կանդամակցի՞ Ադրբեջանը Մաքսային միությանը, թե՞ ոչ, դրանից նրա համար ոչինչ չի փոխվի»:

Քաղաքագետի ասածը կարելի է հասկանալ այնպես, որ Իլհամ Ալիեւի վարչախումբը կարծես թե նույնիսկ ուրախ է, որ Վաշինգտոնն ինքն է «ապահարզանի» առիթներ տալիս: Այս տրամադրվածությունը մի փոքր մանվածապատ, բայց բավական աներկիմաստ ձեւակերպել է Ադրբեջանում իշխող վարչախմբի գլխավոր գաղափարախոսներից մեկը` նախկինում Հեյդար Ալիեւի մամլո խոսնակ, այժմ New Baku Post-ի գլխավոր խմբագիր Թոֆիգ Աբասովը. «Եթե դեպի արեւմտյան կողմնորոշումը վերածվում է, ոչ, ոչ թե հույսերի փլուզման, այլ վստահության խորտակման, ապա ժամանակը չէ՞ հրաժարվելու արեւմտյան վեկտորից, որը հանդես է գալիս որպես նյարդայնացնող գործոն: Եվ ոչ միայն հանուն նրա, որ գոյություն ունի կատարյալ այլընտրանք` եվրասիականության տեսքով»:

Կրկնենք, գաղափարի հեղինակը գործող ադրբեջանական իշխանությանը չափազանց մոտ կանգնած լրագրող-վերլուծաբան է: Բացառված է, որ Թոֆիգ Աբասովը «վեկտորի փոփոխություն» է առաջարկում առանց Իլհամ Ալիեւի իմացության: Շատ ավելի հավանական է, որ նա պարզապես խոսափողի դեր է կատարել, ինչից ենթադրելի է, որ Իլհամ Ալիեւը հնազանդորեն կատարում է Ռուսաստանի նախագահ Պուտինից ստացած հրահանգները:

Այն է` արհեստականորեն լարվածություն է սադրում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, որպեսզի այդ կերպ արդարացնի եվրասիական վեկտորին նախապատվություն տալու որոշումը: Ե՞րբ այդ մասին կհայտարարվի պաշտոնապես, երեւի չարժե տրվել գուշակությունների: Կարեւորն այն է, որ Ադրբեջանում իշխող վարչախումբը ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրոպայում արդեն հոգեհարազատ ոչինչ չի տեսնում:

Իսկ ճի՞շտ է Զարդուշտ Ալիզադեի ենթադրությունը, թե Միացյալ Նահանգների համար նշանակություն չունի` կանդամակցի՞, թե՞ ոչ Ադրբեջանը Մաքսային միությանը, ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 2,4 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԲԱՑՎԵՑ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՑՎԵՑ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական