Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑՎԵՑ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

16/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, ներկայությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, շվեյցարահայ բարերարներ Տիգրան եւ Հելեն Իզմիրլյանների երեկ տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական կենտրոնի բացումը:

Իզմիրլյան բժշկական կենտրոնը ստեղծվել է Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմքի վրա: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մասնավորեցրել էր այս ինստիտուտը 2000 թվականին եւ 2001-ին նվիրաբերել Մայր աթոռին: 2000-ին ինստիտուտն արդեն ձեւավորվել էր որպես բազմապրոֆիլ հիվանդանոց, եւ կրում էր Սուրբ Ներսես Մեծ անունը: Այնուհետեւ Իզմիրլյան հիմնադրամի բարերարությամբ կառուցվում է բուժկենտրոնի նոր մասնաշենքը, իսկ 2013-ից ամբողջ համալիրը վերանվանվում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն», որը ներառում է նաեւ Սուրբ Ներսես Մեծ կենտրոնը, որն արդեն դարձել է գիտակրթական կենտրոն եւ համակարգելու է բուժկենտրոնի համապատասխան ծրագրերը կրթական ու գիտական հաստատությունների հետ:

Այսօր բժշկական հաստատությունն ընդգրկում է 139 մահճակալներով մեծ հիվանդանոց` 9 հիմնական բաժանմունքներով, բաղկացած է 3 մասնաշենքից եւ ունի 200 աշխատակից: Հիվանդանոցում կմատուցվեն բժշկական տարբեր ծառայություններ:

Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը նշում է, որ բուժծառայությունների գները չեն տարբերվում այլ բուժկենտրոնների գներից. «Մենք սերտորեն համագործակցում ենք նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների հետ, նրանք Սփյուռքում մեծ անուն եւ մեծ փորձ ունեցող բժիշկներ են»:

Տնօրենը հավելում է, որ ամեն ամիս կազմակերպվող արտագնա այցերով փորձում են որակյալ բուժօգնություն հասցնել նաեւ սահմամերձ գյուղեր:

Մայր աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան բուժկենտրոնը հիմնանորոգվել է Իզմիրլյան հիմնադրամի եւ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ: Հիվանդանոցը կահավորվել է Մայր աթոռի բարերար Անդրե Քսաջիկյանի (Բրազիլիա) նվիրատվությամբ: Բուժկենտրոնն իր միջոցներով ձեռք է բերել բժշկական ժամանակակից սարքավորումներ, «Սարգիս եւ Սիրան Գաբրիելյաններ» եւ «Բուլուկյան» հիմնադրամները նույնպես ֆինանսական հատկացումներ են տրամադրել ի նպաստ հիվանդանոցի:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ «Կոնվերս» բանկի հետ բուժկենտրոնն ունի պայմանավորվածություն, որը հիվանդներին տալիս է հնարավորություն առանց գրավի ու տոկոսի վերցնելու վարկեր բանկից Իզմիրլյան բուժկենտրոնում իրենց բուժումները ստանալու համար:

Հիվանդասենյակներում երեկ էլ կարող էիք տեսնել հիվանդների: Շինարարության տարիներին բուժծառայությունները չեն դադարեցվել, իսկ հիվանդների` տարեցտարի ավելացող դիմելիությունը փաստում է, որ հիվանդանոցի հանդեպ տարեցտարի ավելանում է վստահությունը:

Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում երեկ նշեց, որ հիվանդանոցի վերանորոգմամբ եւ բարեկարգ պայմանների ստեղծմամբ բժշկական կենտրոնում դրվում է գործունեության նոր սկիզբ: Վեհափառ հայրապետն ընդգծեց, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը շարունակելու է մատուցել նաեւ բարեգործական բուժծառայություններ:

Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը Տիգրան Իզմիրլյանին շնորհեց Ասպետ Սուրբ Էջմիածնի տիտղոս եւ հայրապետական շքանշան նրա ազգանվեր ձեռնարկների համար:

Նախորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՀԱՆԳԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՊԱԳԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՊԱԳԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական