Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնությունում Ավետիք Գրիգորյանը 5 տուրից հետո վաստակած 3,5 միավորով 17-րդ տեղում է: Ավետիքը հաղթեց նաեւ 2-րդ եւ 3-րդ տուրերումՙ առավելության հասնելով Էշա Կարայադեի եւ Անյաս Նովիտայի նկատմամբ: 4-րդ տուրում նա անդրանիկ պարտությունը կրեց Իվան Իվանիշեւիչից, իսկ հաջորդ մրցախաղում հաշտություն կնքեց Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Առաջատարը 4,5 միավորով Ալեքսեյ Դրեեւն է, որից կես միավորով են հետ մնում 5 շախմատիստներ: