Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին շնորհվել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը

05/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին շնորհել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը՝ «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

Բոլոր ջանքերի թիկունքում եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների սրտացավ ու հայրենանվերաշխատանքը:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն իր երախտագիտությունն է հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանին (ANCA-WR) և անձամբ հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանին՝ պատվաբեր մրցանակի համար: Տիկին Հովսեփյանը, նրա գլխավորությամբ ANCA-WR-ը մշտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ադրբեջանական զինված ուժերի զանգվածային խախտումները փաստագրելու և վերլուծելու, ամերիկյան ազդեցիկ հարթակներում գերիների վերադարձի ու մյուս կենսական հարցերում:

Այն Միացյալ Նահանգների արևմտյան տարածաշրջանում ամերիկահայերի շահերի ու իրավունքների պաշտպանության ամենամեծ և ամենաազդեցիկ կազմակերպությունն է: ANCA-WR-ի նպատակն է առաջ քաշել ամերիկահայ համայնքի մտահոգությունները Հայ Դատի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին:

Նրանք հատկապես ադրբեջանական զինված հարձակումների առաջին ժամերից սկսած մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին զեկույցներ կազմելու, ադրբեջանական պատերազմական հանցագործությունները փաստագրելու հարցերում: Հայ անվանի փաստաբանները մշտապես աջակցել են Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական հանցանքների լայն իրազեկման, միջազգային ատյաններում քննության գործընթացներին, գործուն միջոցներ են ձեռնարկվել պատերազմական ամենազգայուն, այդ թվում՝ գերիների վերադարձի, սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի մրցանակը շնորհելու կապակցությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.«Որպես Հայաստանի օմբուդսման՝ Արման Թաթոյանն օգտագործել է իր իրավասության ներքո եղած բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու մարդու իրավունքները և մեր ժողովրդի արժանապատվությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կառավարության ագրեսիվ գործողությունները միջազգային հանրության առջև՝ նպատակ ունենալով ոճրագործ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու մասին: Նա մեծապես արժանի է ANCA-WR-ի հեղինակավոր “Human Rights Champion” մրցանակին, և մենք անհամբեր սպասում ենք նրան Կալիֆորնիայում, որտեղ մեր համայնքը կարող է իր հավաքական երախտագիտությունը հայտնել այն ամենի համար, ինչ նա արել և շարունակում է անել մեր հայրենիքի համար»,- նշել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակելու է առավելագույն հնարավորություններով ներկայացնել Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված փաստահավաք աշխատանքները, անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու նրանց վերադարձի հրատապությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատարանի վերջին որոշումը պարզապես աբսուրդ էր․ Էլինար Վարդանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը հայտնվել է փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որևէ աստիճանի վստահությամբ. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը հայտնվել է փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որևէ աստիճանի վստահությամբ. Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական