Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց ընդդիմադիր խմբակցությունների միասնաբար հրավիրած արտահերթ նիստը, որի թեման կենսաթոշակային բարեփոխված օրենքից կուտակային բաղադրիչի հետաձգումն էր մեկ տարով: Ժամը 12:00ին քվորում չկար` 45 պատգամավոր էր գրանցված, կոալիցիոն երկու խմբակցությունները փոխադարձ համաձայնությամբ բոյկոտել էին նիստը, իսկ արդեն կանոնակարգով սահմանված երեք ժամից հետո, երբ քվորում չի լինում, նիստը հայտարարվում է չկայացած: Ժամը 15-ին միայն 50 պատգամավոր էր գրանցված: Երեկ այս մասին պարզաբանումներ տված ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանին լրագրողը հարց էր ուղղել, թե արդյոք ՀՀԿ-ն բոյկոտե՞լ է նիստը, քանի որ մասնակցելու է ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին: Գալուստ Սահակյանի բացատրությամբ` նախապես իրենք չէին բոյկոտելու նիստը, սակայն երբ հայտնի է դարձել, որ ընդդիմությունը պատրաստվում է բովադակային քննարկում անցկացնել, իրենք բոյկոտի որոշում են կայացրել:

Ընդդիմությունն էլ սա ընկալեց որպես վախ, որ քննարկումը կբացահայտի օրենքի թերությունները, որոնցից կարեւորն ըստ ընդդիմության այն է, որ մարդիկ պատրաստ չեն աշխատավարձերից այս նոր տեսակի պահումներին, կառույցները պատրաստ չեն տեխնիկապես իրականացնելու այս բաղադրիչի կիրառումը, եւ կասկածներ կան, որ այս գումարներով նոր տարում բյուջե են լցնելու:

Ի դեպ,` Ազգային ժողովի մոտ բողոքում էին կուտակային համակարգին դեմ ակտիվիստները, ովքեր համացանցում «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» խումբ են կազմել: Նրանք, նրանց հետ ել ընդդիմության ներկայացուցիչներ, ավելի ուշ շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ, պահանջելով մեծամասնությունից մինչեւ ժամը 15-ը ներկայանալ ԱԺ եւ քվորում ապահովել, ինչպես նաեւ պահանջագիր հանձնեցին ՀՀԿ գրասենյակ:

Ավելի ուշ արտահերթ նիստ նախաձեռնած խմբակցություններն ու անկախ պատգամավորները հայտարարություն տարածեցին, ուր քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատված էր «որպես բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող եւ բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսեւորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ» եւ հաստատակամություն էր հայտնված` նոր ստորագրահավաքով արտահերթ նիստ հրավիրելու եւ պայքարի այլ միջոցներ կիրառելու մասին պարտադիր կուտակային բաղադրիչը օրենքից հետաձգելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՀՎ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ 14 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ 14 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական